Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արթիկի տարածաշրջանում ևս Շիրակի մարզպետը մասնակցեց վերջին զանգի միջոցառումներին

23.05.2015

 Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը շաբաթ օրը Արթիկի մշակույթի տանը, մասնակցեց Արթիկ քաղաքի երեք դպրոցների 78 շրջանավարտների վերջին զանգի միջոցառմանը: Միջոցառմանը մասանկցում էր նաև Արթիկի քաղաքապետ Արսեն Աբրահամյանը: Շիրակի մարզպետը բացի նրանից, որ մասնակցեց և ողջույնի խոսք հղեց շրջանավարտներին, այլև, դասղեկի հրավերով պարեց դպրոցական վերջին վալսը: Շիրակի մարզպետն այցելեց Նոր Կյանք համայնք, որտեղ արդեն մասնակից դարձավ վերջին դասի միջոցառմանը: Ողջույնի ելույթից հետո Շիրակի մարզպետը շրջեց դպրոցում, ծանոթացավ տարածաշրջանի լավագույն դպրոցներից մեկի հարմարություններին, որին քաղաքի շատ դպրոցներ ուղղակի կնախանձեին: Դպրոցից դուրս գալով, Շիրակի մարզպետը հանդիպեց համայնքի բնակիչների հետ, լսեց վերջիններիս, զրուցեց հետները, կատակեց, բնակիչներն իրենց շնորհակալությունը հայտնեցին մարզպետին այցելության համար: Հաջորդը Շիրակի մարզպետն այցելեց Արևշատի համայքի դպրոց: Այստեղ առաջին հերթին մարզպետը նկատեց շինարարական որոշ թերացումներ, ինչի վերաբերյալ արագ հանձնարարեց մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետին, ուղարկել պատասխանատուներ տեղում ճշտելու թերությունների պատճառը, և շինարարին պարտավորեցնել վերացնելու թերությունները: Այստեղ ևս շնորհավորելով շրջանավարտներին Շիրակի մարզպետն այցելեց Փանիկի միջնակարգ դպրոց, դպրոցի խնդիրներին ծանոթանալու նպատակով: Տնօրենը ներկայացրեց որոշ խնդիրներ և դիմեց խնդրանքով, հնարավորության սահմաններում աջակցելու հանդիսությունների դահլիճի և ճաշարանի տարածք ունենալու հարցով:  Շիրակի մարզպետը հանձնարարեց ուսումնասիրել խնդիրը և զեկուցել լուծման հնարավոր տարբերակի վերաբերյալ: 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-07 09:47:59