Նորություններ
,,Թումո,, և ,,Դ-Լինկ,, կենտրոնների բացմանը մասնակցել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը
25.05.2015
Մայիսի 25-ին աշխատանքային այցով Շիրակի մարզում էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի ուղեկցությամբ նախագահ Սարգսյանը սկզբում այցելեց <Թումո> ստեղծարար տեխնոլորգիաների կենտրոն, ներկա գտնվեց կենտրոնի բացմանը:
<Թումո> ստեղծարար տեխնոլորգիաների կենտրոնը արտադպրոցական ուսումնական միջովայր է, որտեղ 12-18 տարեկան պատանիներն ուսանում են սեփական հանձնառությամբ: <Թումոյի> չորս հիմնական ոլորտներում` անիմացիա, վեբ կայքերի, տեսախաղերիստեղծում և ֆիլմարտադրություն, պատանիները ձեռք են բերում գործնական հմտություններ:
Գյումրիում <Թումո> կենտրոնի ստեղծման նախաձեռնությունը պատկանում է ՀՀ նախագահին, իսկ 2014-ի հոկտեմբերին տեղի ունեցած մարաթոնի կազմակերպման գաղափարն ու իրագործումը <Շանթ> հեռուստաընկերությանը, հանգանակվեց ավելի քան 250 հազար ԱՄՆ դոլար: Կենտրոնն իր գործունեության սկզբնական շրջանում տեղակայվել է Տեխնոլոգիական կենտրոնի տարածքում, իսկ հետագայում այն տեղափոխվելու է Գյումրիի թատրոնի նախկին շենք, որը պետք է հիմնանորոգվի:
Այնուհետ Սերժ Սարգսյանը մասնակցեց <Դ-Լինկ> ընկերության նորակառույց շենքի բացման արարողությանը: Ընկերությունը հիմնադրվել է 1986թվականին: Հանդիսանալով ցանցային և հաղորդակցության սարքավորումների նոխագծող և արտադրող, այն առաջարկում է բազմազան համալիր լուծումներ լոկալ ցանցերի կառուցման, անլար ցանցերի կառուցման, ձայնի և տեսաշարի հաղորդման ոլորտներում:
Գյումրիում հետազոտական կենտրոնի կառուցման համար ընկերության կողմից ներդրվել է 1.3մլն ԱՄՆ դոլար: Երկհարկանի շինությունը ունի 860 քառակուսի մետր մակերես:
Ընկերության նպատակներից մեկն էլ Գյումրիում տարեկան առնվազն 50 բարձրակարգ մասնագետների պատրաստումն է:
Սերժ Սարգսյանի հաջորդ կանգառը Գյումրու <Անուշարան> հրուշակեղենի ֆաբրիկայում էր, որը հիմնադրվել է 1852թ-ին, Խորհրդային տարիներին ֆաբրիկան համարվել է տարածաշրջանի հրուծակեղենի խոշոր արտադրողներից մեկը:
Ներկայումս <Անուշարան> ՍՊԸ-ն ֆաբրիկայի վերակառուցման և վերազինման նպատակով 2011-2014 թվականներին կատարել է 1.5մլն ԱՄՆ դոլարի ներդրում:
Ընկերությունում աշխատում է շուրջ 100 մարդ:
Արտադրության հիմնական ճյուղերն են շաքարային հրուշակեղենն ու ալրային հրուշակեղենը:
2015-2016թթ. ընթացքում նախատեսվում է ընդլայնել ներդրումային ծրագիրը` կազմակերպելով մանկական սննդի արտադրություն: Նախատեսվում է շուրջ 1մլն ԱՄՆ դոլարի ներդրում: