Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

,,Թումո,, և ,,Դ-Լինկ,, կենտրոնների բացմանը մասնակցել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը

25.05.2015

 Մայիսի 25-ին աշխատանքային այցով Շիրակի մարզում էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի ուղեկցությամբ նախագահ Սարգսյանը սկզբում այցելեց <Թումո> ստեղծարար տեխնոլորգիաների կենտրոն, ներկա գտնվեց կենտրոնի բացմանը:

<Թումո> ստեղծարար տեխնոլորգիաների կենտրոնը արտադպրոցական ուսումնական միջովայր է, որտեղ 12-18 տարեկան  պատանիներն ուսանում են սեփական հանձնառությամբ: <Թումոյի> չորս հիմնական ոլորտներում` անիմացիա, վեբ կայքերի, տեսախաղերիստեղծում և ֆիլմարտադրություն, պատանիները ձեռք են բերում գործնական հմտություններ:

Գյումրիում <Թումո> կենտրոնի ստեղծման նախաձեռնությունը պատկանում է ՀՀ նախագահին, իսկ 2014-ի հոկտեմբերին տեղի ունեցած մարաթոնի կազմակերպման գաղափարն ու իրագործումը <Շանթ> հեռուստաընկերությանը, հանգանակվեց ավելի քան 250 հազար ԱՄՆ դոլար:  Կենտրոնն իր գործունեության սկզբնական շրջանում տեղակայվել է Տեխնոլոգիական կենտրոնի տարածքում, իսկ հետագայում այն տեղափոխվելու է  Գյումրիի թատրոնի նախկին շենք, որը պետք է հիմնանորոգվի:

Այնուհետ Սերժ Սարգսյանը մասնակցեց <Դ-Լինկ> ընկերության նորակառույց շենքի բացման արարողությանը: Ընկերությունը հիմնադրվել է 1986թվականին: Հանդիսանալով ցանցային և հաղորդակցության սարքավորումների նոխագծող և արտադրող, այն առաջարկում է բազմազան համալիր լուծումներ լոկալ ցանցերի կառուցման, անլար ցանցերի կառուցման, ձայնի և տեսաշարի հաղորդման ոլորտներում:  

Գյումրիում հետազոտական կենտրոնի կառուցման համար ընկերության կողմից ներդրվել է 1.3մլն ԱՄՆ դոլար: Երկհարկանի շինությունը ունի 860 քառակուսի մետր մակերես:

Ընկերության նպատակներից մեկն էլ Գյումրիում տարեկան առնվազն 50 բարձրակարգ մասնագետների պատրաստումն է:

Սերժ Սարգսյանի հաջորդ կանգառը  Գյումրու <Անուշարան> հրուշակեղենի ֆաբրիկայում էր, որը հիմնադրվել է 1852թ-ին, Խորհրդային տարիներին ֆաբրիկան համարվել է տարածաշրջանի հրուծակեղենի խոշոր արտադրողներից մեկը:

Ներկայումս <Անուշարան> ՍՊԸ-ն ֆաբրիկայի վերակառուցման և վերազինման նպատակով 2011-2014 թվականներին կատարել է 1.5մլն ԱՄՆ դոլարի ներդրում:

Ընկերությունում աշխատում է շուրջ 100 մարդ:

Արտադրության հիմնական ճյուղերն են շաքարային հրուշակեղենն ու ալրային հրուշակեղենը:

2015-2016թթ. ընթացքում նախատեսվում է ընդլայնել ներդրումային ծրագիրը` կազմակերպելով մանկական սննդի արտադրություն: Նախատեսվում է շուրջ 1մլն ԱՄՆ դոլարի ներդրում:

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-07 18:00:15