Նորություններ
ՈՒՂԵՐՁ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ
28.05.2015
ՈՒՂԵՐՁ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ
Սիրելի հայրենակիցներ.
Շնորհավորում եմ Ձեզ Հանրապետության տոնի կապակցությամբ:
Այսօր, մենք նշում ենք Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակաման 97-րդ տարեդարձը: Հայ ժողովուրդը երկար տարիներ կրելով բազմաթիվ դժվարություններ ազգային գոյության իրավունք ստանալու համար` ապացուցեց, որ հանուն ազատ ապրելու վեհ գաղափարի և անկախությունը պաշտպանելու, կարող է պայքարել և հաղթել: Անկախության ճանապարհը դյուրին չեղավ մեզ համար: Շատ ու շատ հայորդիներ նահատակվեցին հանուն ազատության ու անկախության վեհ գաղափարի:
Հավերժ փառք նրանց պայծառ հիշատակին:
Հայ ժողովուրդն իր պայքարով ստեղծեց անկախ և ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը և վերականգնեց դարեր շարունակ կորցրած պետականությունը:
Շնորհավորելով բոլորիս Հանրապետության տոնի առթիվ` մաղթում եմ խաղաղություն, երջանկություն, տոկունություն ու հավատ` հանուն մեր հայրենիքի ու ժողովրդի ապագայի:
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ` ՖԵԼԻՔՍ ՑՈԼԱԿՅԱՆ