Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՈՒՂԵՐՁ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ

28.05.2015

 ՈՒՂԵՐՁ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ

 

Սիրելի  հայրենակիցներ. 

   Շնորհավորում եմ Ձեզ Հանրապետության տոնի կապակցությամբ:

Այսօր, մենք նշում ենք Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակաման 97-րդ տարեդարձը: Հայ ժողովուրդը երկար տարիներ կրելով բազմաթիվ դժվարություններ ազգային գոյության իրավունք ստանալու համար` ապացուցեց, որ հանուն ազատ ապրելու վեհ գաղափարի և անկախությունը պաշտպանելու, կարող է պայքարել և հաղթել: Անկախության ճանապարհը դյուրին չեղավ մեզ համար: Շատ ու շատ հայորդիներ նահատակվեցին հանուն ազատության ու անկախության վեհ գաղափարի:

Հավերժ փառք նրանց պայծառ հիշատակին: 

Հայ ժողովուրդն իր պայքարով ստեղծեց անկախ և ինքնիշխան Հայաստանի   Հանրապետությունը և վերականգնեց դարեր շարունակ կորցրած պետականությունը: 

                Շնորհավորելով բոլորիս Հանրապետության տոնի առթիվ` մաղթում եմ խաղաղություն, երջանկություն, տոկունություն ու հավատ` հանուն մեր հայրենիքի ու ժողովրդի ապագայի:

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ`             ՖԵԼԻՔՍ  ՑՈԼԱԿՅԱՆ

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 10:28:37