Նորություններ
Տեղի ունեցավ Սպորտլանդիա-2015 մարզային փուլը
01.06.2015
Հունիսի 1-ին Գյումրու քաղաքապետարանի խաղերի մարզադպրոցում տեղի ունեցավ Շիրակի մարզի նախադպրոցական հիմնարկների ,,Սպորտլանդիա-2015,, մարզային փուլի եզրափակիչը, նվիրված Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան: Նախնական երեք փուլերից հետո եզրափակիչ էին դուրս եկել Գյումրու երեք` ,,Արձագանք,, ,,Զանգակ,, և ,,Էյլիթիա,, նախակրթարանների, Արթիկի ,,Բազե,, նախակրթարանի ,,, Մարալիկի ,,Անի,, և Ախուրյանի ,,Ծիածան,, նախակրթարանների թիմերը: Միջոցառմանը մասնակցում էին Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, աշխարհի և եվրոպայի չեմպիոններ, ծանրամարտիկներ Արթուր Ալեքսանյան, Նազիկ Ավդալյանը, ՀՀ Սպորտի և Երիտասարդության հարցերի նախարարության մասսայական սպորտի և քաղաքականության մշակման բաժնի ներկայացուցիչ, մարզպետարանի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնի պետը, Գյումրու քաղաքապետարանի սպրոտի բաժնի ողջ աշխատակազմը բաժնի պետի գլխավորությամբ, Մարալիկի և Արթիկի քաղաքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչներ, Ախուրյանի համայնքի ղեկավար Արծրունի Իգիօթյանը, ծնողներ, զլմ ներկայացուցիչներ: Միջոցառումը վարում էր մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժնի պետ Վաչիկ Վարդանյանը: Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս երեխաները մրցում էին հինգ մարզաձևերից՝ փոխանցումավազք արգելքների հաղթահարումով, խաղային փոխանցումավազք, նետումներ նշանակետին, անցում մարմնամարզական օղակների միջով և խաղային փոխանցումավազք՝ թենիսի գնդակներով: Սպորտլանդիայի մասնակիցները Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի ողջույնի խոսքից հետո սկսեցին մրցապայքարը: Սպորտը մնում է սպորտ, անկախ նրանից, ովքեր են մասնակիցները, պարզապես մեր փոքրիկների պարագայում ուրախացնողն այն է, որ մեր նախակրթարաններում բարձր հիմքերի վրա է դրված մատաղ սերնդի ֆիզիկական դաստիարակության հարցը, ինչին ականատես լինելով, լիահույս ենք, որ աճում է առողջ սերունդ, շնորհիվ իրենց գործին գիտակ և հետևողական տնօրինության ու դաստիարակների, միջոցառման ավարտին նշեց Շիրակի մարզպետը: Հաղթող երեք թիմերը Գյումրու ,,Արձագանք,,, ,,Էյլիթիա,, և բրոնզե մեդալակիր Արթիկի ,,Բազե,, թիմերը պարգևատրվեցին նախարարության, մարզպետարանի և քաղաքապետարանի սահմանած մրցանակներով՝ գավաթներ, դիպլոմներ և մեդալներ, որոնք հանձնեցին աշխարհի և եվրոպայի չեմպիոններ, ծանրամարտիկներ Արթուր Ալեքսանյան, Նազիկ Ավդալյանը: Հաղթողներին շնորհավորեց և պարգևները հանձնեցին Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը: Սպորտլանդիայի բոլոր մասնակիցներին Գյումրու ,,Վորլդ Վիժն,, կազմակերպության ներկայացուցիչները բաժանեցին նվերներ: