Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղի ունեցավ Սպորտլանդիա-2015 մարզային փուլը

01.06.2015

 Հունիսի 1-ին Գյումրու քաղաքապետարանի խաղերի մարզադպրոցում տեղի ունեցավ Շիրակի մարզի նախադպրոցական հիմնարկների ,,Սպորտլանդիա-2015,, մարզային փուլի եզրափակիչը, նվիրված Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան: Նախնական երեք փուլերից հետո եզրափակիչ էին դուրս եկել Գյումրու երեք` ,,Արձագանք,,  ,,Զանգակ,, և  ,,Էյլիթիա,, նախակրթարանների,  Արթիկի ,,Բազե,, նախակրթարանի ,,,  Մարալիկի ,,Անի,, և Ախուրյանի ,,Ծիածան,, նախակրթարանների թիմերը: Միջոցառմանը մասնակցում էին Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, աշխարհի և եվրոպայի չեմպիոններ, ծանրամարտիկներ Արթուր Ալեքսանյան, Նազիկ Ավդալյանը, ՀՀ Սպորտի և Երիտասարդության հարցերի նախարարության մասսայական սպորտի և քաղաքականության մշակման բաժնի ներկայացուցիչ, մարզպետարանի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնի պետը, Գյումրու քաղաքապետարանի սպրոտի բաժնի ողջ աշխատակազմը բաժնի պետի գլխավորությամբ, Մարալիկի և Արթիկի քաղաքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչներ,  Ախուրյանի համայնքի ղեկավար Արծրունի Իգիօթյանը, ծնողներ, զլմ ներկայացուցիչներ: Միջոցառումը վարում էր մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժնի պետ Վաչիկ Վարդանյանը: Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս երեխաները մրցում էին հինգ մարզաձևերից՝ փոխանցումավազք արգելքների հաղթահարումով, խաղային փոխանցումավազք, նետումներ նշանակետին, անցում մարմնամարզական օղակների միջով և խաղային փոխանցումավազք՝ թենիսի գնդակներով: Սպորտլանդիայի մասնակիցները Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի ողջույնի խոսքից հետո սկսեցին մրցապայքարը: Սպորտը մնում է սպորտ, անկախ նրանից, ովքեր են մասնակիցները, պարզապես մեր  փոքրիկների պարագայում ուրախացնողն այն է, որ մեր նախակրթարաններում բարձր հիմքերի վրա է դրված մատաղ սերնդի ֆիզիկական դաստիարակության հարցը, ինչին ականատես լինելով, լիահույս ենք, որ աճում է առողջ սերունդ, շնորհիվ իրենց գործին գիտակ և հետևողական տնօրինության ու դաստիարակների, միջոցառման ավարտին նշեց Շիրակի մարզպետը: Հաղթող երեք թիմերը Գյումրու ,,Արձագանք,,, ,,Էյլիթիա,, և բրոնզե մեդալակիր Արթիկի ,,Բազե,, թիմերը պարգևատրվեցին նախարարության, մարզպետարանի և քաղաքապետարանի սահմանած մրցանակներով՝ գավաթներ, դիպլոմներ և մեդալներ, որոնք հանձնեցին աշխարհի և եվրոպայի չեմպիոններ, ծանրամարտիկներ Արթուր Ալեքսանյան, Նազիկ Ավդալյանը: Հաղթողներին շնորհավորեց և պարգևները հանձնեցին Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը: Սպորտլանդիայի բոլոր մասնակիցներին  Գյումրու ,,Վորլդ Վիժն,, կազմակերպության ներկայացուցիչները  բաժանեցին նվերներ:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 14:03:44