Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրություն Շիրակի մարզում

08.06.2015

 

 
Համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրություն Շիրակի մարզում.
Հունիսի 7-ին Շիրակի մարզի Զարիշատի և Մուսայելյանի համայնքներում տեղի ունացան համայնքի ղեկավարի, իսկ մարզի Կրաշենի, Մարմաշենի, Քարաբերդի, Փանիկի և Հայկավանի համայնքներում տեղի ունեցան համայնքի ավագանու ընտրություններ:
 
33/1 ընտրատեղամասի Զարիշատի համայնքում, ինչպես և նախորդ ընտրությանը, համայնքի գործող ղեկավար ՀՀԿ անդամ Համլետ Օնիկի Խորիկյանի հետ այլ թեկնածուներ չէին առաջադրվել: Ընտրությանը մասնակցած 36 քաղաքացիներից, գործող համայնքի ղեկավարին կողմ էին քվեարկել`34-ը, անվավեր`2 քվեաթերթիկ:
 
33/1 ընտրատեղամասի Մուսայելյանի համայնքի ղեկավարի պաշտոնի համար առաջադրվել էին համայնքի գործող ղեկավար ՀՀԿ անդամ Կարեն Լյովայի Վարդանյանը ծնված և անկուսակցական Մանթաշ Նորիկի Աբրահամյանը, երկուսն էլ 1977 թվականին ծնված: Ընտրությանը մասնակցած 227 քաղաքացիներից, գործող համայնքի ղեկավարին կողմ էին քվեարկել`142-ը, Մանթաշ Աբրահամյանին կողմ էին քվեարկել` 82-ը,անվավեր`3 քվեաթերթիկ:
Ի տարբերություն համայնքի ղեկավարների, բավականին լուրջ մրցակցություն էր ծավալվել ավագանու անդամների պայքարում:
 
36/1,2 Փանիկի ընտրական տեղամասերում ավագանու 9 անդամի համար մրցակցություն էր ծավալվել առաջադրված 14 թեկնածուների միջև: Արդյունքում`
Արևիկյան Արմեն - 1963թ – կողմ 119
Արևիկյան Գուրգեն – 1979թ - 119
Բաղդասարյան Պյոտր – 1984թ - 62
Բդոյան Արտակ – 1975թ – 33
Բոյաջյան Միհրան – 1987թ - 74
Մամիկոնյան Արսեն – 1981թ - 52
Մանասյան Դավիթ – 1982թ - 87
Մարկոսյան Հովհաննես – 1970թ - 104
Մելքոնյան Հովհաննես – 1988թ - 70
Նազարյան – Վահան – 1984թ - 85
Ջնդոյան Գևորգ – 1989թ - 44
Սալնազարյան Համազասպ – 1976թ - 84
Սալնազարյան Մանվել – 1950թ - 80
Սերոբյան Ամբակում – 1972թ – 80
Ընտրությանը մասնակցել են 1108 ընտրող, անվավեր քվեաթերթիկների թիվը`15:
Ըստ նախնական տվյալների առավել թվով շատ կողմ ձայն հավաքած թեկնածուները կդառնան ավագանու անդամներ:
 
Հաջորդ համայնքը, որտեղ ևս մրցակցություն ծավալվեց, Մարմաշենն էր: 33/1 Մարմաշենի ընտրական տեղամասում ավագանու 7 թեկնածուի համար մրցակցություն էր ծավալվել առաջադրված 10 թեկնածուների միջև:
Արշակյան Արշակ - 1968թ. ծնված – կողմ – 31
Գրիգորյան Հովհաննես - 1963թ – 9
Եղոյան Սասուն - 1985թ – 46
Ենոքյան Արթուր – 1984թ – 37
Մակարյան Մկրտիչ – 1988թ – 60
Մխիթարյան Հրաչիկ – 1957թ – 46
Մկրտչյան Կարապետ – 1964թ – 5
Մկրտչյան Կարեն - 1972թ - 26
Պապոյան Մանվել – 1959թ – 32
Փիլոյան Նորայր – 1964թ – 22
Ընտրությանը մասնակցել են 319 ընտրող, անվավեր քվեաթերթիկների թիվը`5:
 
Հայկավանի 33/1 ընտրական տեղամասում մրցակցություն չկար, ավագանու հինգ անդամի համար առաջադրվել էին նույնքան թվով թեկնածու:
Ավետիսյան Մկրտիչ – 1973թ ծնված – կողմ –17
Բաղդասարյան Սամվել – 1959թ – 18
Եդոյան Սպարտակ – 1968թ – 11
Մանուկյան Աշոտ – 1972թ – 12
Մարտիրոսյան Անդրանիկ – 1966թ – 33
Ընտրությանը մասնակցել են 95 ընտրող, անվավեր քվեաթերթիկների թիվը`4:
 
Քարաբերդի 36/1 ընտրական տեղամասում համայնքի ավագանու համար առաջադրվել էին`
Ասատրյան Ալեքսան – 1977թ – կողմ 132
Ասլանյան Աղվան – 1967թ – 44
Մանուկյան Սարգիս – 1987թ – 56
Մարգարյան Շանթ – 1992թ – 37
Մելիքյան Բաբիկ – 1984թ – 92
Մխիթարյան Վախթանգ – 1973թ – 38
Ընտրությանը մասնակցել են 406 ընտրող, անվավեր քվեաթերթիկների թիվը`7:
 
Եվ վերջին համայնքը, որտեղ տեղի էր ունեցել ավագանու անդամների ընտրություն Կրաշենի համայնքն էր: Կրաշենի 33/1 ընտրական տեղամասում ևս մրցակցություն չի եղել, առաջադրվել էին հինգ թեկնածու, ովքեր հետևյալ կերպ են արժանացել սեփական համագյուղցիների կողմ ձայներին:
Կոսեմյան Լիպարիտ – 1968թ – կողմ – 7
Մահտեսյան Էլմիրա – 1967թ – 9
Սիմոնյան Գայանե – 1969թ – 7
Սիմոնյան Մհեր – 1992թ – 12
Քալոյան Մհեր – 1993թ – 23
 Ընրությանը մասնակցել են 60 ընտրող, անվավեր քվեաթերթիկների թիվը`2:
 
Մարզի յոթ համայնքներում ընտրություններին առաջադրված 43 թեկնածուներից միայն Կրաշենի համայնքում էին առաջադրվել երկու կին:
Բոլոր ընտրատեղամասերում ընտրություններն անցել են առանց խախտումների և ավելորդ լարվածության: Ընտրատարածքային ընտրական տեղամասերը դիմում բողոքներ չեն ստացել մասնակիցներից, վստահված անձանցից:
 
 
 
 
 
 
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-05 13:15:58