Նորություններ
Քաղաքաշինության նախարարի աշխատանքային խորհրդակցությունը Շիրակի մարզպետարանում
09.06.2015
Հունիսի 9-ին աշխատանքային այցով Շիրակի մարզ էր ժամանել ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը: Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը նախարարի և նրան ուղեկցող Ղուլարյանի, Աթայանի, Մկրտչյանի, Եսայանի, Ղալթախչյանի, Մելքոնյանի հետ նախ այցելեցին քանդակագործ Ալբերտ Վարդանյանի արվեստանոց, որտեղից ՀՀ ԳԱԱ Նազարյանի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմոլոգիայի ինստիտուտի նորակառույց համալիր, տեղում ծանոթանալու շինարարական աշխատանքների ընթացքին: Ապա այցելեցին տնակային թաղամաս, որտեղ առկա խնդիրների վերաբերյալ քննարկում տեղի ունեցավ Գյումրի քաղաքի գլխավոր ճարտարապետի և ,,Շիրակ կենտրոն,, հկ նախագահի մասնակցությամբ: Արդեն Շիրակի մարզպետարանում, մինչև աշխատանքային խորհրդակցության մեկնարկը, պարոն նախարարը պատասխանեց զլմ ներկայացուցիչների հարցերին, որոնք հիմնականում առընչվում էին Մուշ թաղամասում անավարտ թողնված շինարարությանը, բնակարանների սեփականաշնորհման գործընթացին, Ախուրյանի բազմաբնակարան շենքերի վերջնական ավարտին և բազմաթիվ այլ հարցերի: Նարեկ Սարգսյանը պատասխանեց բոլոր հարցերին, իսկ բնակարանների սեփականաշնորհման հարցին անդրադարձավ առանձնահատուկ, նշելով գործընթացի դրական ելքը հօգուտ բնակչության, հենց հիմնավորելով, որ բնակիչները մեղավոր չեն, որ ժամանակին չի իրականացվել սեփականաշնորհման գործընթացը: Լրատվամիջոցների հարցերին պատասխանելուց հետո, մարզպետի աշխատասենյակում սկսվեց աշխատանքային խորհրդակցությունը, որի օրակարգում հենց այն հարցերն էին, որոնց մասին նախարարը զրուցեց լրագրողների հետ: