Նորություններ
Հանդիպում ՀՀ-ում Արգենտինայի դեսպանի հետ
10.06.2015
Հունիսի 10-ին ճանաչողական այցով Գյումրի էր ժամանել ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գոնսալո Ուռիոլաբեիտիան: Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի հետ հանդիպմանը ծավալվեց ջերմ բարեկամական զրույց: Նախ Շիրակի մարզպետը ներկայացրեց մարզի վերաբերյալ տեղեկատվություն, ապա անդրադառնալով Հայ-Արգենտինական բարձր մակարդակի համագործակցությանը, հույս հայտնեց հետագա սերտ համագործակցության վերաբերյալ: Պարոն դեսպանը շնորհակալություն հայտնեց պարոն մարզպետին ընդունելության համար, ներկայացրեց այցի նպատակը, և հույս հայտնեց, որ ճանաչողական այցից կանցնեն գործնական այցելությունների և առաջինը հաստատ կլինի մշակութային որևէ միջոցառման իրականացում Գյումրիում: