Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հանդիպում ՀՀ-ում Արգենտինայի դեսպանի հետ

10.06.2015

 Հունիսի 10-ին ճանաչողական այցով Գյումրի էր ժամանել ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան  Գոնսալո Ուռիոլաբեիտիան:  Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի հետ հանդիպմանը ծավալվեց ջերմ բարեկամական զրույց: Նախ Շիրակի մարզպետը ներկայացրեց մարզի վերաբերյալ տեղեկատվություն, ապա անդրադառնալով Հայ-Արգենտինական բարձր մակարդակի համագործակցությանը, հույս հայտնեց հետագա սերտ համագործակցության վերաբերյալ: Պարոն դեսպանը  շնորհակալություն հայտնեց պարոն մարզպետին ընդունելության համար, ներկայացրեց այցի նպատակը, և հույս հայտնեց, որ ճանաչողական այցից կանցնեն գործնական այցելությունների և առաջինը հաստատ կլինի մշակութային որևէ միջոցառման իրականացում Գյումրիում:

 

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:54:46