Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետը պարգևատրեց հանրապետական օլիմպիադայի հաղթողներին

11.06.2015

 Հունիսի 11-ին Շիրակի մարզի Արթիկի նախկին տարածաշրջանի Հառիճավանքի բակում, մեծ հանդիսությամբ, Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, Շիրակի մարզի թվով 49 աշակերտների հանձնեց պատվոգրեր, 2014-2015 ուստարվա հանրապետական առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլին հաջողության հասնելու համար: Երեխաները գովասանագրով, 1-ին, 2-րդ և 3-րդ կարգի դիպլոմներով են պարգևատրվել հայոց լեզու, հայ գրականություն, պատմություն, հայոց եկեղեցու պատմություն, մաթեմատիկա, քիմիա, ֆիզիկա, կենսաբանություն, աշխարհագրություն, անգլերեն, գերմաներեն, ռուսաց լեզու և ՆԶՊ առարկաներից:

Աշխատանքում ցուցաբերած ստեղծագործ, հայրենանվեր գործունեության համար ՀՀ Շիրակի մարզպետի կողմից պատվոգիր է շնորհվել նաև այն ուսուցիչներին, որոնց աշակերտները օլիմպիադայում զբաղեցրել են առաջին կարգ:

Գյումրու Ակադեմիական վարժարանի անգլերեն լեզվի ուսուցիչ Արմինե Չախմախչյանին

Կառնուտի միջնակարգ դպրոցի պատմության ուսուցիչ Հայկուհի Հովհաննիսյանին

Գյումրու Ֆոտոն վարժարանի հայոց լեզվի ուսուցիչ Արաքսյա Պողոսյանին

Գյումրու Ֆոտոն վարժարանի մաթեմատիկայի ուսուցիչ Մանյակ Մութաֆյանին

Սառնաղբյուրի միջն. դպրոցի հայ գրականության ուսուցիչ Փեփրոնե Բարսեղյանին

Մարալիկի թիվ 1 միջն. դպրոցի հայոց եկեղեցու պատմության ուսուցիչ Ազատուհի Սուքիասյանին

 Մարալիկի թիվ 1 միջն. դպրոցի հայ գրականության ուսուցիչ Ամալյա Մարտիրոսյանին

Մարալիկի թիվ 2 միջն. դպրոցի հայոց եկեղեցու պատմության ուսուցիչ Աշխեն Պետրոսյանին:

Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը շնորհավորեց երեխաներին, նրանց ծնողներին և մանկավարժներին, ցուցաբերած հաջողության համար, ցանկանալով էլ ավելի մեծ հաջողություններ և նորանոր նվաճումներ իրենց ուսման մեջ և կյանքում: Ի դեպ Շիրակի մարզի թիմը ընդհանուր հաշվարկով զիջել է միայն մայրաքաղաքի թիմին, որի թվաքանակը մի քանի անգամ գերազանցում է մեր թիմի թվաքանակը:

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:54:46