Նորություններ
Հրամանատարային ուսումնավարժություն Գյումրիում
17.06.2015
Հունիսի 17-ին Շիրակի մարզպետարանի դահլիճում մեկնարկեց ,,Բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը ուժեղ երկրաշարժերի դեպքում,, թեմայով հրամանատարաշտաբային ուսումնավարժությունը: Համաձայն ՀՀ Շիրակի մարզի բնակչության պաշտպանության համակարգի նախապատրաստման 2015 թվականի հիմնական միջոցառումների պլանի, ՀՀ Շիրակի մարզպետի 2015 թվականի ապրիլի 27-ի թիվ 69-Ա որոշման, ուսումնավարժանքի մասնակիցներին ներկայացվեց իրավիճակը, տրվեց համապատասխան հանձնարարականներ, ավելի ուշ, գործնական ուսումնավարժանքն սկսելու համար: Արդեն կեսօրն անց, Գյումրու Բուլվարային թաղամասի վթարային շենքերից մեկի հատվածում սկսվեց ուսումնավարժանքի գործնական մասը: Ինչպես նախորդ ուսումնավարժանքներին, այս անգամ էլ մարզի փրկարարները ցույց տվեցին բարձր պատրաստվածություն, հմտություն և օպերատիվ արձագանքման լավագույն արդյունք: Սա ուսումնավարժանք էր, բայց Աստված չանի ուժեղ երկրաշարժի դեպքում, Շիրակի մարզի փրկարար ծառայությունը և բոլոր մասնակից կազմակերպությունները, այս ուսումնավարժանքի տվյալներով, կարելի է ասել, պատրաստ են իրենց ուժերի պատելու սահմանում, դիմակայելու բնության այդ արհավիրքին, որի ուժգնությունը կամ հզորությունը ոչ մեկը չի կարող որոշել: