Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հրամանատարային ուսումնավարժություն Գյումրիում

17.06.2015

 Հունիսի 17-ին Շիրակի մարզպետարանի դահլիճում մեկնարկեց ,,Բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը ուժեղ երկրաշարժերի դեպքում,, թեմայով հրամանատարաշտաբային ուսումնավարժությունը: Համաձայն ՀՀ Շիրակի մարզի բնակչության պաշտպանության համակարգի նախապատրաստման 2015 թվականի հիմնական միջոցառումների պլանի, ՀՀ Շիրակի մարզպետի 2015 թվականի ապրիլի 27-ի թիվ 69-Ա որոշման, ուսումնավարժանքի մասնակիցներին ներկայացվեց իրավիճակը, տրվեց համապատասխան հանձնարարականներ, ավելի ուշ, գործնական ուսումնավարժանքն սկսելու համար: Արդեն կեսօրն անց, Գյումրու Բուլվարային թաղամասի վթարային շենքերից մեկի հատվածում սկսվեց ուսումնավարժանքի գործնական մասը: Ինչպես նախորդ ուսումնավարժանքներին, այս անգամ էլ մարզի փրկարարները ցույց տվեցին բարձր պատրաստվածություն, հմտություն և օպերատիվ արձագանքման լավագույն արդյունք: Սա ուսումնավարժանք էր, բայց Աստված չանի ուժեղ երկրաշարժի դեպքում, Շիրակի մարզի փրկարար ծառայությունը և բոլոր մասնակից կազմակերպությունները, այս ուսումնավարժանքի տվյալներով, կարելի է ասել,  պատրաստ են իրենց ուժերի պատելու սահմանում, դիմակայելու բնության այդ արհավիրքին, որի ուժգնությունը կամ հզորությունը ոչ մեկը չի կարող որոշել:

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 17:54:58