Նորություններ
Մագիստրոսների դիպլոմների հանձնման արարողություն ԳՊՄԻ
18.06.2015
Հունիսի 18-ին Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի 158 մագիստրոս-շրջանավարտների հանձնվեցին ավարտական դիպլոմներ: Նրանցից 18-ը ստացան գերազանցության դիպլոմ: Բուհի բակում կազմակերպված միջոցառմանը մասնակցում էին ինստիտուտի խորհրդի նախագահ, Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, ծնողներ, բարեկաներ ու հարազատներ, զլմ ներկայացուցիչներ: Սրբազանի, Շիրակի մարզպետի և բուհի ռեկտորի ողջույնի խոսքերից հետո, գերազանցությամբ ավարտած 18 ուսանողների հանձնվեց դիպլոմները, որից հետո, ուսանողներից յուրաքանչյուրը երդվեց բարձր պահել մանկավարժի կոչումը, ծաղկեցնել հայ դպրությունը: Ուսանողներին իրենց երաժշտական ողջույնեը հղեցին երգիչներ Պետրոս Պետրոսյանը և Հարություն Հարությունյանը: