Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մագիստրոսների դիպլոմների հանձնման արարողություն ԳՊՄԻ

18.06.2015

 Հունիսի 18-ին Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի 158 մագիստրոս-շրջանավարտների հանձնվեցին ավարտական դիպլոմներ: Նրանցից 18-ը ստացան գերազանցության դիպլոմ: Բուհի բակում կազմակերպված միջոցառմանը մասնակցում էին  ինստիտուտի խորհրդի նախագահ, Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, ծնողներ, բարեկաներ ու հարազատներ, զլմ ներկայացուցիչներ:  Սրբազանի, Շիրակի մարզպետի և բուհի ռեկտորի ողջույնի խոսքերից հետո, գերազանցությամբ ավարտած 18 ուսանողների հանձնվեց դիպլոմները, որից հետո, ուսանողներից  յուրաքանչյուրը երդվեց բարձր պահել մանկավարժի կոչումը, ծաղկեցնել հայ դպրությունը: Ուսանողներին իրենց երաժշտական ողջույնեը հղեցին երգիչներ Պետրոս Պետրոսյանը և Հարություն Հարությունյանը: Իսկ բուհի հենակետային դպրոցի զինղեկ Հարություն Հարությունյանն էլ իր հայրենասիրական, խրոխտ երգով ավելի ոգևորեց շրջանավարտներին:

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 17:54:58