Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

«Գյումրիի ընկերներ» հիմնադրամը նոր ծրագրերով Գյումրիում

19.06.2015

  Հունիսի 19-ին Գյումրու «Ասլամազյան քույրերի պատկերասրահ»-ում, բացվեց Արփինե Պապյանի խեցեգործական աշխատանքների ցուցադրությունը: Ինչպես ցուցադրության, այնպես էլ Գյումրիում այն արհեստագործական արվեստանոցի ստեղծման նախաձեռնությունն ու գաղափարը, որտեղ ստեղծվել են խեցեգործության տվյալ յուրահատուկ աշխատանքները, Իտալիայի պատվո հյուպատոս Անտոնիո Մոնտալտոյինն ու «Գյումրիի ընկերներ» հիմնադրամինն է: Սափորները, բաժակները, սրճամանները և այլ գործերը խեցեգործության յուրահատուկ նմուշներ են, որոնք ոչ միայն կզարդարեն ցանկացած բնակարան՝ որպես սպասքի մաս, այլ նաև արվեստի գործ են՝ յուրահատուկ է եզակի, նուրբ նախշերի շնորհիվ: Սրանք նախշեր են, որոնք հատուկ էին միայն Քյոթահիայի և Իզնիկի խեցեգործ վարպետներին: Ցավոք, այսօր Քյոթահիայի և Իզնիկի հայերի հազարամյա արվեստը պահպանողները շատ քիչ են: Հենց այդ բացառիկ արվեստի պահպանման փորձ է նաև Գյումրիում 2014 թվականին Անտոնիո Մոնտալտոյին նախաձեռնությամբ ստեղծված խեցեգործության արհեստանոցը:17-րդ դարի վերջերին ստեղծված այս արհեստը Երուսաղեմ գաղթած հայ ընտանիքների շնորհիվ պահպանվել է, բայց արդեն միայն Երուսաղեմում: Հայաստանում այս արհեստին նոր շունչ տալ փորձում է Արփինե Պապյանը, ով ավելի քան 13 տարի է, ինչ զբաղվում է խեցեգործությամբ նախ Սպիտակում, ապա՝ Գյումրիում: Վերջին երեք տարիների ընթացքում, որպես նախասիրություն, արվեստագետը խեցեգործության մեջ ընտրել է Արևմտյան Հայաստանից եկած նախշերը: Գյումրիում արդեն կան երիտասարդ արվեստագենտներ, ովքեր փորձում են խեցեգործության կենտրունում նախ պարզել խեցեգործության գաղտնիքները, ապա հմտանալ Քյոթահիայի նախշերի մեջ: Նպատակ կա վերարտադրված աշխատանքները ոչ միայն ցուցադրել, այլ նաև արտահանել և վաճառել Եվրոպայում: Ցուցահանեդեսի բացման ժամանակ «Գյումրիի ընկերներ» հիմնադրամի խորհրդի անդամ, համահիմնադիր Մանուել Փամոկջյանը նշեց. «Սա հնարավորություն կտա ոչ միայն Գյումրիում նոր աշխատատեղեր ստեղծելու, այլ նաև այս յուրօրինակ աշխատանքները ճանաչելի դարձնելու Եվրոպայում: Սա նաև Գյումրիում զբոսաշրջությունը զարգացնելու փորձ է»:Ցուցադրությանը ներկայացված է ավելի քան 60 աշխատանք, որոնք համեմատաբար նոր գործեր են: «Առաջին հայացքից՝ թեև նախշերը կարող են շատերին պարզունակ թվալ, բայց բավական բարդ են ու աշխատատար, թեև ես այնքան սիրով եմ դրանք անում, որ նույնիսկ չեմ նկատում բարդությունը», զրույցում անկեղծացավ Արփինե Պապյանը: Արմենուհի Մխոյան

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-21 14:56:22