Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գյուղնախարարն այցելել էր Շիրակի մարզ

01.07.2015

 Հուլիսի 1-ին աշխատանքային այցով Շիրակի մարզում էր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի ուղեկցությամբ  նախարարն այցելեց  «Թամարա ֆրութ» ՓԲԸ` Մարմարաշեն համայնքում, որտեղ շուրջ 3 հա հողատարածքի վրա աճեցվում է ազնվամորի: Կարեն Արշակյանը  արդեն 5 տարի Մարմաշեն համայնքում ազնվամորու մշակմամբ է զբաղվում, ինչպես նշեց նա եռակողմ պայմանագրի` գյուղնախարարություն, <Թամարա> ընկերություն և ինքը, արդյունքում սկսել է գործունեությունը, սածիլները տրամադրել է նախարարությւոնը, բերքն իրացնում է <Թամարա> ընկերությունը: Ըստ պայմանագրի առաջիկա 8 տարիների ընթացքում  Կարեն Արշակյանը  պարտավորվում է ստացված բերքը վաճառել  <Թամարա> ընկերությանը: Կարեն Արշակյանը բերքատվության ցուցանիշներից դժգոհ չէր, յուրաքանչյուր հեկտարից շուրջ 1.5 տոննա բերք է ստացել, ասում է բերքն էլ շատ համեղ ու հյութալի է: Միակ խնդիրը, որի մասին բարձրաձայնեց հողագործը կարկտահարության վնասներն էին: Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը նախարարի,  գյուղատնտեսների, գյուղացիների հետ զրույցի ընթացքում կարևորեց հատկապես հակակարկտային կայանների թվաքանակի ավելացումը:

<Ես ուզում եմ նշել, որ Շիրակի մարզում խնդիրն առավել ընդգծված է, քանի որ այսպես ասած առաջին գիծը փակ չէ, այսինքն կարկտաբեր ամպերի ներհոսքի հիմնական ուղղության դիմաց հակակարկտային կայանների քանակը քիչ է, կարծում եմ այս խնդրի լուծումը մեր մարզի գյուղատնտեսության համար առաջնային է>,-ասաց Շիրակի մարզպետը:

Գյուղատնտեսության նախարարը շրջեց նաև Մարմաշենում  գտնվող էլիտար ցորենի և կարտոֆիլի դաշտեր, ինչպես նաև եղավ  Գյումրիի սելեկցիոն կայանում:

Ֆերմեր Ալեքսան Մարկոսյանը ցորենի սերմնաբուծության և սերմարտադրության զարգացման ծրագրի շահառուներից է, նրան  հատկացվել է 2,1 տոննա աշնանացան ցորենի էլիտային վերարտադրության սերմացու: Ֆերմերը 2015-ին  մոտ 7 հեկտար  ցանք է կատարել, մեկ հեկտարից շուրջ 8 տոննա բերք է ակնկալում: 
Սերգո Կարապետյանը այցելեց նաև «Գյումրիի սելեկցիոն կայան»: Կայանի 170 հեկտար տարածքի վրա աճեցվում են  հացահատիկային մշակաբույսներ: Օգտագործվում են ինչպես տեղական, այնպես էլ ներկրված սորտեր:  Այս տարի բերքատվության ցուցանիշները գոհացուցիչ են համարվում:

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 17:54:58