Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մեկնարկեց ամառային զորակոչը

01.07.2015

 Հուլիսի 1-ին հանրապետությունում մեկնարկեց 2015 թվականի ամառային զորակոչը: Շիրակի մարզի ամառային զորակոչի առաջին զինակոչիկները, զորակոչվեցին Գյումրու, Արթիկի և Ախուրյանի զինվորական կոմիսարիատներից: Գյումրիում, զորակոչիկներին ճանապարհ դնելու միջոցառումը, ինչպես ձմեռային զորակոչի ճամանակ, ամառայինը ևս կազմակերպվել էր Գյումրու Մայր Հայաստան հուշահամալիրի տարածքում: Միջոցառմանը մասնակցում էին Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, մարզպետարանի և քաղաքապետարանի աշխատակիցներ: Զորակոչիկներին ողջունեցին և իրենց բարեմաղթանքները հղեցին Ֆելիքս Ցոլակյանն ու Սամվել Բալասանյանը: Երգ ու պարից հետո, տերունական աղոթքով զորակոչիներն իրենց տեղերը զբաղեցրեցին ավտոբուսներում ևմեկնեցին հանրապետական կենտրոնական հավաքակայան: Մենք էլ միանալով բոլոր բարեմաթղանքներին, ցանկանում ենք անամպ երկինք, բարի ծառայություն և բարի վերադարձ:

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 10:28:37