Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Եվս մեկ խթան` Շիրակի մարզում գործազրկության թվի նվազեցման համար

03.07.2015

 

Հուլիսի 3-ին Շիրակի մարզի Գյումրի քաղաքում ՀՀ ԱՍՀՆ Զբաղվածության պետական գործակալության նախաձեռնությամբ և պետական բյուջեի ֆինանսավորմամբ կազմակերպվեց աշխատանքի հերթական տոնավաճառը: Տարբեր ոլորտները ներկայացնող շուրջ 35 գործատու`157 առկա և 172 սպասվելիք թափուր աշխատատեղերով ներկայացրեցին իրենց պայմանները: Զբաղվածության պետական գործակալության ներկայացրած տվյալների համաձայն Շիրակի մարզում 2015թ.-ի հունիսի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը կազմում է 13311, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեամատ աճել է 43.2% : Շարունակում է անհամեմատ բարձր մնալ գործազուրկ կանանց թիվը` կազմելով 71.3%: Աշխատանք փնտրողների մեջ մեծ թիվ են կազմում ճարտարագետներ, մանկավարժներ, բուժքույրեր, ֆինանսիստներ, տեխնիկներ, վարորդներ, վաճառողներ և բանվորներ: Տոնավաճառի մասնակիցները  հնարավորություն ունեցան միաժամանակ հանդիպել մասնագետների պահանջ ունեցող տարբեր գործատուների հետ, ծանոթացան նրանց կողմից ներկայացված առկա և սպասվելիք աշխատանքներին և աշխատանքային պայմաններին: Արդյունքում գործատուներն` ունենալով մեծ ընտրության հնարավորություն` հաջողությամբ կհամալրեն իրենց ընկերությունների թափուր աշխատատեղերը: Հավելենք , որ տարեսկզբից աշխատանքի է տեղավորվել աշխատաշուկայում աշխատանք փնտրող անմրցունակ 370 անձ:
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-05 13:15:58