Նորություններ
Շնորհավոր ծնունդդ 20ամյա Սահմանդրություն
05.07.2015
Հարգելի հայրենակիցներ
Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 20-ամյակի կապակցությամբ:
1995թ. հուլիսի 5-ին հայ ժողովուրդը հանրաքվեով ամրագրեց իր ազատ, անկախ և ինքնիշխան պետություն ստեղծելու գաղափարը, ընդունվեց մեր երկրի հիմնական օրենքը՝ Հայաստանի առաջին Սահմանադրությունը: Այն կայուն հիմք հանդիսացավ ժողովրդավարության ամրապնդման և երկրի զարգացման համար:
Համոզված եմ, որ մեր երկրի այդքան երիտասարդ Մայր օրենքը ծառայել, և շարունակելու է ծառայելու մեր ժողովրդին, հիմք հանդիսանալով ժողովրդավարության ամրապնդման, պետության ներքին և արտաքին հարաբերությունների կարգավորմանը, մշտապես հանդիսանալով մարդու և քաղաքացու իրավունքների ու հիմնարար ազատությունների երաշխավորողը:
Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ առաջնորդվելը հետայսու էլ լինելու է մեր ապրելակերպի ու գործունեության հիմնաքարը:
Կրկին շնորհավորելով այս գեղեցիկ և կարևորագույն տոնի առիթով՝ մաղթում եմ բոլորիս քաջառողջություն, խաղաղություն և բարեկեցություն:
Ամենաջերմ բարեմաղթանքներով`
ՖԵԼԻՔՍ ՑՈԼԱԿՅԱՆ