Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

<<Կանաչ էներգիան >> ի նպաստ Շիրակի մարզում սոցիալ-տնտեսական առաջընթացի

08.07.2015

 

Հուլիսի 8-ին Շիրակի մարզպետարանում տեղի ունեցավ <<Կանաչ էներգիան>> հանուն Շիրակի մարզում <<կանաչ>> սոցիալ-տնտեսական առաջընթացի ծրագրի տեղեկատվական հանդիպումը, որին հրավիրվել էին ՀՀ Շիրակի մարզի բոլոր համայնքների ղեկավարները, մարզում գործող համայնքային, կրթական և դոնոր կազմակերպություններ, էներգետիկայի ոլորտի մասնագետներ: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական Միության և Ավստրիական զարգացման գործակալության (ADC) կողմից, և իրականացվում <<Հիլֆսվերք Ավստրիա Ինթենեշիլ>>-ի (HWA) կողմից` <<Զարգացման լուծումների ինստիտուտ>> հիմնադրամի, <<Բիոսոֆիա>>, <<Ֆերտի>> և <<Երրորդ բնություն>> ՀԿ-ների հետ համատեղ: Այն մեկնարկել է 2015թ. մայիսի 1-ին և կտևի 24 ամիս: Ծրագրի հիմնական նպատակն է նպաստել հաղթահարելու Շիրակի գյուղական բնակչության և գյուղական համայնքների սոցիալ-տնտեսական դժվարությունները` վերականգնվող (<<կանաչ>>) էներգետիկայի հիման վրա: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ներդնել վերականգնվող էներգետիկ համակարգեր` արևային էներգիայով ոռոգման և լուսավորության, արևային ջեռուցման և ֆոտովոլտաիկ համակարգեր, ինչպես նաև <<կանաչ>> եկամտի ստացման օբյեկտներ, դրանց թվում `ջերմոց <<կլիմայի>> կարգավորման օդատաքացուցիչ համակարգի հետ համակցված, մրգերի արևային չորանոցներ, որոնք առաջնորդվում են հասարակական և մասնավոր օգտագործման համար` ցուցադրական տեղամասերի հիմնման և փոքր դրամաշնորհների տրամադրման միջոցով: Բացի այդ, նախատեսվում են տարբեր տեղեկատվական միջոցառումներ տեղական իշխանությունների և այլ շահագրգիռ կողմերի ներկայացուցիչների համար` բարձրացնելու ցածր ածխածնային տեխնոլոգիաների առավելությունների վերաբերյալ իրազեկությունը ամբողջ մարզում: Ի վերջո, այս տարի Գյումրիում կհիմնադրվի էներգախնայողության և վերականգնվող <<կանաչ>> էներգետիկայի ռեսուրս կենտրոն, որը կծառայի որպես <<նոու-հաուս>> հարթակ և խորհրդատվական ծառայությունների տրամադրման կառույց Շիրակի մարզի բոլոր այն անձանց, կազմակերպությունների և հասարակական հաստատությունների համար, որոնք հետաքրքրված են <<կանաչ>> էներգետիկայի հարցերով: Հանդիպման նպատակն էր մսնակիցներին տեղեկացնել ծրագրի շրջանակներում համագործակցության և գործընկերության հնարավոր տարբերակների և պոտենցիալ օգուտների վերաբերյալ: Ներկայումս անցկացվում է համայնքների կարիքների գնահատում` բացահայտելու համապատասխան համայնքներ և թիրախային խմբեր` ցուցադրական տեղամասերը հիմնելու և հետագա փոքր դրամաշնորհներ տևամադրելու նպատակով:Հանդիպման ժամանակ  ՏԻՄ-երի ներկայացուցիչներին տրամադրվեցին համայնքի կարիքների գնահատման հարցաթերթեր, որոնք լրացվելուց և համայնքներ այցելություններ իրականացնելուց հետո կընտրվեն համապատասխան համայնքները ցուցադրական տեղամասերի կառուցման համար:
 
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-01 12:28:25