Տպել
Նորություններ
Հանուն երեխաների անվտանգության
10.07.2015
Հուլիսի 10ին մայրաքաղաքից ժամանած մասնագետներ դասընթաց անցկացրեցին Շիրակի մարզում: Հանրապետության նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի կազմակերպման կանոնների և սանիտարահիգիենիկ պահանջների կատարման խիստ հսկողությունը շարունակվում է: Դրան զուգահեռ, ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի Առողջապահական պետական տեսչության կողմից հանրապետության բոլոր մարզերում իրականացվում են «Բժշկական գիտելիքների ուսուցման և առողջ ապրելակերպի քարոզչություն» թեմայով դասընթացներ՝ մանկապարտեզների տնօրենների, խոհարարների, դաստիարակների, բուժքույրերի մասնակցությամբ: Մինչ մասնագետները մանրամասն կներկայացնեին և՛ մանկապարտեզների և՛ մանկապարտեզների սննդակարգի, նաև երեխաների առողջական վիճակի, հիգիենայի մասին մանրամասն տեղեկություն, Շիրակի փոխմարզպետ Սեյրան Պետրոսյանը հակիրճ ներկայացրեց մինչ այս մարզում իրականացված քայլերը: Մանկապարտեզների տնօրեններին ներկայացվել են անհրաժեշտ բոլոր չափորոշիչները և հանձնարարվել շատ կարճ ժամանակահատվածում վերացնել թերությունները: Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի հրամանով ստեղծված հանձնաժողովը, հիմք ունենալով ՀՀ առողջապահության նախարարի՝ նախադպրոցական հաստատություններում սանիտարական նորմեր հաստատելու և սննդի կազմակերպման և հիգիենիկ պահանջների մասին հրամանները՝ հունիսի 2326ը ուսումնասիրություններ է կատարել մարզի բոլոր 108 մանկապարտեզներում և նախակրթարաններում՝ սննդի կազմակերպման ու կիրառման, պատրաստման ու մատուցման, սննդամթերքի մշակման եղանակների, պահպանման ու օգտագործման պայմանների ու դրանց տեխնիկական վիճակների կարիքների գրանցման նպատակով: Ելնելով ուսումնասիրության արդյունքերից՝ առաջարկվել է Գյումրիի և Նոր Կյանք համայնքների ղեկավարներին ժամանակավորապես դադարեցնել Գյումրիի «Արևիկ» և Նոր Կյանքի նախադպրոցական ուսումնական հաստատությունների գործունեությունը ՝ սննդային կառուցահատվածների և երեխաների սննդի կազմակերպման ներկայացվող հիգիենիկ պահանջների սանիտարական կանոններն ու նորմերի կատարման պայմանների բացակայության պատճառով: Միաժամանակ, առաջարկվել է այդ բացթողումները սեղմ ժամանակում վերացնել: Ընդունելով մարզային հանձնաժողովի առաջարկությունը՝ Գյումրիի «Արևիկ» և Նոր Կյանքի նախադպրոցական ուսումնական հաստատությունները դադարեցրել են գործունեությունը՝ մինչև համապատասխան սանիտարահիգիենիկ պահանջների բավարարումը: «Նոր Կյանքի մանկապարտեզի շենքը մենք փակել ենք: Այն կտեղափոխվի համայնքի դպրոցի կառույց, իսկ «Արևիկ» մանկապարտեզում ընթացքի մեջ է նորոգման գործընթացը. կարծում եմ՝ առաջիկայում այն նորմալ կգործի», նշեց Սեյրան Պետրոսյանն՝ ավելացնելով, որ մարզի մանկապարտեզներում ու նախադպրոցական ուսումնական հաստատություններում շարունակվում են խախտումների, պահանջների ու նորմերի ապահովվման ուղղությամբ տարվող աշխատաքները: Այս ընթացքում մանկապարտեզներում ուսումնասիրություններ կիրականացնի նաև ՀՀ առողջապահության նախարարության Առողջապահական պետական տեսչությունը: Ինչպես տեղեկացրեց տեսչության հիգիենայի բաժնի պետ Մարգարիտա Բաբայանը, վերջին տարիներին սննդային թունավորման բազմաթիվ դեպքեր են արձանագրվել, և դրանց պատճառով ՀՀ առողջապահության նախարությունը Կառավարությանը դիմեց առաջարկով, որպեսզի՝ նախարարությունն ստուգումներ անցկացնի: Բայց մինչ ստուգումները, մարզերում և Երևան քաղաքում կիրականացվեն դասընթացներ՝ սննդակարգի, հիգիենայի կազմակերպման, ռեժիմի և մյուս պահանջների, չափորոշիչների ու նորմերի վերաբերյալ:
Արմենուհի Մխոյան