Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Համահայկական խաղերի ջահը հասավ Գյումրի

18.07.2015

              Հարգելի շիրակցիներ, Գյումրեցիներ համահայկական խաղերի մասնակիցներ և հյուրեր.

     Օգոստոսի 2-ին Երևանում կմեկնարկեն Համահայկական ամառային 6-րդ խաղերը:  Այս կարևորագույն մարզական ստուգատեսը ընդգրկված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պետական միջոցառումների ծրագրում և գտնվում է համայն հայության ուշադրության կենտրոնում:

    Համահայկական խաղերը ոչ միայն մարզական  մրցակցության պատշաճ դրսևորում են, այլ նաև ազգային միասնության կարևոր գործոն՝   աշխարահասփյուռ հայության  շփման, մերձեցման ու Հայաստան-Արցախ-Սփյուռք կապերի ամրապնդման  համար:

     Եվ ահա այսօր մենք դիմավորեցինք խաղերի և հայ ժողովրդի միասնականությունը խորհրդանշող երեք ջահերից մեկը, որը վառվել է Վանի Ախթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում: Այն անցնել է Տիգրանակերտն ու Բիթլիսը, Մուշն ու Էրզրումը, Անին ու Կարսը և Ջավախք աշխարհով  հասել Գյումրի:

     Համահայկական ամառային 6-րդ խաղերը մեզ համար կարևորվում են նաև նրանով, որ դրանց շրջանակներում առաջին անգամ Գյումրիում ևս անց են կացվելու մարզական միջոցառումներ՝  ֆուտբոլի և ֆուտզալի փնջային մրցաշարերը:  

   Գյումրի ժամանող մեր հայրենակիցները այստեղ կտեսնեն հայրենի եզերքի նոր գույները, շիրակյան ինքնատիպ ճարտարապետությունը, գյումրեցու անզուգական հյուրասիրությունն ու հումորը:

Համահայկական այս խաղերում մարզական հարուստ ավանդույթներ ունեցող Շիրակ աշխարհը ներկայացնելու են Գյումրի, Արթիկ և Մարալիկ քաղաքների  թիմերը:  Հույսով եմ որ արվել է ամեն հնարավորը  և մեր մարզիկները հավուր պատշաճին կմասնակցեն խաղերին:  

    Շիրակի պատվիրակների համար այս միջոցառումը լավագույն  մրցահարթակ է՝  մարզական մայրաքաղաքի  նվաճումների հավաքածուն էլ ավելի հարստացնելու:

   Սակայն մեզ համար նվաճումները հարստացնելու  աշխարհում շատ մարզահարթակներն կան: Եվ ես մեր պատվիրակներին հորդորում եմ մասնակցությունը հնարավորինս վերածել վարպետության դասերի:

      Սիրելի շիրակցիներ, եկեք բոլորս միասին բարի երթ մաղթենք Համահայկական ամառային 6-րդ խաղերի ջահակրին:

    Դեպի Հայոց մայրաքաղաք Անի այնտեղից էլ պատմական Սարդարապատ

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-01 12:28:25