Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մասնակցության գործընթաց Արթիկի քաղաքապետարանում

27.07.2015

  Արթիկի քաղաքապետարանը նախաձեռնել է Մասնակցային գործընթաց` նպատակ ունենալով քաղաքի բնակիչների հետ քննարկել համայնքային նշանակության հետևյալ հարցերը` աղբահանություն և բազմաբնակարան շենքերի կառավարում: 
      Այս նպատակով քաղաքում անցկացվել է հեռախոսային սոցիոլոգիական հարցում, կազմակերպվելու են հանրային քննարկումներ բնակիչների հետ, եթեր է արձակվելու հեռուստատեսային հաղորդում:
      Ցանկանալով բարձրացնել բակիչների իրազեկվածությունը նշված ոլորտներում` Արթիկի քաղաքապետարանի կողմից նաև պատրաստվել և բաժանվել են տեղեկատվական թռուցիկներ` տեղեկացնելու համար քաղաքի բնակիչներին իրենց իրավունքների և պարտականությունների, խնդիրների լուծման մեխանիզմների, դրանց պատասխանատուների և այլնի վերաբերյալ:
      Նախաձեռնելով քաղաքում մասնակցային այս գործընթացը` Արթիկի քաղաքապետ Արսեն Աբրահամյանը նշեց, որ բնակիչների մոտ անհրաժեշտ է    ձևավորվել համոզմունք, որ իրենց ցանկությունը որոշիչ է:
      Մասնակցային գործընթացն իրականացվում է Եվրոպայի Խորհրդի կողմից իրականացվող և Դանիայի կառավարության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանում տեղական ժողովրդավարության ամրապնդմանը» ծրագրի շրջանակներում:

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-05 13:15:58