Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Փարիզի օստեոպատները Գյումրու ,,Սամարիթեր,, հիվանդանոցում

28.07.2015

 

 Հուլիսի 28-ին Փարիզի օստեոպատների Echosteo ասոցիացիայի բժիշկներն ավարտեցին իրենց բարեգործական ծրագիրը Գյումրիում: Քաղաքի «Սամարիթեր» վերականգնողական կենտրոնի հրավերով, կենտրոնում, շուրջ մեկ ամիս անվճար բուժզննում, խորհրդատվություն ու օստեոպատիկ միջամտություն էին իրականացնում ֆրանսիացի մասնագետները: Ինչպես տեղեկացրեց «Սամարիթեր» վերականգնողական կենտրոնի վերականգնողական թերապիայի բաժնի վարիչ, բժիշկ­ռեաբիլիտոլոգ Հասմիկ Պետրոսյանը, ֆրանսիացի մասնագետների խումբը մոտ երկու ամիս՝ շաբաթական երկու օր աշխատել է կենտրոնում՝ տարբեր խմբերով: «Նրանց հիմնականում դիմել են ողնաշարի խնդիրներ ունեցող՝ օստրեոխոնդրոզներ, միջողային սկավառկների ճողվածքներ, խոշոր հոդերի, մկանային խնդիրներ ունեցող և ցավային սինդրոմով հիվանդները: Միայն միջողային ճողվածքներով հիվանդները բավական մեծ թիվ են կազմել»,­ նշեց մասնագետը: Ի դեպ, այս ընթացքում ֆրանսիացի մասնագետների մոտ գրանցվել է մոտ 800 այցելություն, նրանցից 300­ը՝ կրկնակի ընդունելությամբ: Ինչպես հայ, այնպես էլ ֆրանսիացի մասնագետը նման թիվը կապում են ծանր աշխատանքի, դժվար կենսակերպի և բժիշկին ուշ դիմելու հետ: «Եկած հիվանդների մեծամասնությունը ժամանակին բժիշկներին դիմելու և հետազոտվելու հնարավորություն չէր ունեցել, և այնքան էին նրանց խնդիրները բարդացել, որ ստիպված էին եկել: Բավական արհեստավարժ թիմ էր, իրենց գործը լավ գիտեին և այս ընթացքում սովորեցինք որոշակի մարտավարական հնարքներ, որոնք կտան հիվանդի «ցավը հանելու» հնարավորություն»,­ հավելեց Հասմիկ Պետրոսյանը: Այն մասին, որ երիտասարդ բժիշկների աշխատանքը բավական արդյունավետ էր, խոսում էր վերջին օրվա հոսքը՝ այցելուններից շատերը եկել էին կրկին շնորհակալություն հայտնելու: Օստեոպատիան կամ մանուալ թերապիան արագ և արդյունավետ վերականգնում է հենաշարժողական ապարատի գործունեությունը: Հայաստանում այս մեթոդը շատ տարածված չէ, և շատ կլինիակներում այն չի կիրառվում, մինչդեռ, արտասահմանյան շատ երկրներում բավական լայն տարածում ունի: «Սա բավական երիտասարդ ասոցիացիա է: Առաջին անգամ էինք Գյումրիում՝ կենտրոնի նախկին տնօրեն, բժիշկ Ռաֆիկ Խաչատրյանի հրավերով: Ի տարբերություն Հայաստանի, Ֆրանսիայում այս մեթոդը բավական լայն տարածում ունի, և շատ կլինիկաներում կան հատուկ կաբինետներ: Հինգ տարի է անհրաժեշտ որպես օստրեոպատ վերապատրաստվելու համար, բայց արդյունքն արդարացված է, երբ տեսնում ես, որ օգնել ես մարդուն ու մեղմել նրա ցավը»­ նշեց «Էկո» օստեոպատների ասոցիացիայի խորհրդի անդամ, խմբի համաղեկավար Ջուլիե Նիկոլան՝ իր և խմբի մյուս անդամների անունից շնորհակալություն հայտնելով գյումրեցի մասնագետներին՝ համագործակցության համար՝ հույս հայտնելով, որ հաջորդ տարի ևս խումբը կայցելի Գյումրի: Ֆրանսիայի օստեոպատների Echosteo ասոցիացիայի մասնագետների նպատակն է առաջիկայում Հայաստանում օստեոպատների դպրոց հիմնելը: Ավելացնենք, որ կատարված աշխատանքի համար ասոցիացիայի խորհրդի անդամներ, խմբի համաղեկավարներ Սամուել Հաջակյանն և Ջուլիե Նիկոլան արժանացան Շիրակի մարզպետի շնորհակալագրերին:

Արմենուհի Մխոյան

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-05 13:15:58