Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Վարչապետ Հովիկ Աբրահամյնն այցելեց Շիրակի մարզ

01.08.2015

 Օգոստոսի 1-ին աշխատանքային այցով Գյումրիում էր  ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի ուղեկցությամբ վարչապետը սկզբում այցելեց ԳԱԱ Նազարյանի անվան երկրաֆիզիկայի ինստիտուտ, որի կառուցման աշխատանքները մեկնարկել են դեռևս 2006թվականից: Աշխատանքների ավարտը նախատեսված է 2015-ին:

Այնուհետև Հովիկ Աբրահամյանն այցելեց <Լենտեքս> ՍՊԸ: Վարչապետն ու Շիրակի մարզպետը շրջեցին ընկերությունում, ծանոթացան աշխատանքներին, 2014թվականին շահագործման է հանձնվել ընկերության արտադրական նոր մասնաշենքը` 2900քառ. մետր մակերեսով: Ընկերությունում աշխատում է մոտ 290 մարդ, 85000 դրամ  միջին աշխատավարձով: Ընկերությունը հագեցած է ժամանակակից մեքենասարքավորումներով, արտադրում է տղամարդու, կանացի և մանկական գուլպեղեն, ինչպես նաև տրիկոտաժեղեն:

Հայորդաց տուն այցելության ժամանակ վարչապետը շրջեց խմբակներում, անգամ պարի բռնվեց պարի խմբի սաների հետ: Հայորդաց տունը բացվել է 2014թվականին: Այստեղ գործում են դասական, ժողովրդական պարերի, թատերական, նկարչության, քանդակագործության դասարաններ: Գործում է երգչախումբ և նախակրթարան, կենտրոնում ընդգրկված է շուրջ 170 սան:

<Գյումրի-2> բարձրավոլտ 220ԿՎ հզորությամբ ենթակայանի աշխատանքներին հետևելուց հետո վարչապետ պատասխանեց լրագրողների հարցերին, մասնավորապես անդրադարձավ օգօոստոսի մեկից էլեկտրաէներգիայի թանկացման խնդրին, նշելով, որ այն սուբսիդավորվելու է պետության կողմից, իսկ գումարները կհատկացվեն <Որոտան> ՀԷԿ-ի վաճառքի գործարքից:

 Այցի վերջում Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ խորհրդակցություն անցկացվեց Շիրակի մարզպետարանում: Վարչապետը խոսքում նշեց, որ իր այցի գլխավոր նպատակը Շիրակի մարզում նոր ներդրումներ ներգրավելն է, իսկ իր հետ Գյումրի է այցելել շվեյցարահայ գործարար, բարերար, «Ֆրանկ Մյուլլեր» ընկերության նախագահ Վարդան Սրմաքեշին, ով պատրաստակամ է 10մլն դոլար հատկացնել բիզնեսի զարգացման համար, որն ապահովելու է նոր աշխատատեղեր, ինչպես վարչապետը նշեց առնվազն 300 աշխատատեղ, 10մլն դոլարին ևս 2 մլն դոլար էլ կտրամադրի պետությունը:

Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը վարչապետին ներկայացրեց մարզում 2015-ին իրականացված և կատարվելիք աշխատանքներն ու ծրագրերը` նշելով, որ դրանց իրականացման ընթացքում խոչընդոտներ չկան: Խոսվեց, ԲԳՎ ծրագրի, սեփականաշնորհման գործընթացի, հացահատիկի բերքահավաքի, իրացման և ընթացիկ այլ հարցերի մասին:

 

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 10:28:37