Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Այսօր Երկաթուղայինի օրն է

01.08.2015

 Օգոստոսի 1-ին Գյումրու կայարանամերձ հրապարակում մեծ շուքով նշվեց Երկաթուղայինի օրը: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ-ում ՌԴ դեսպան պարոն Վոլինկինը, ԱԺ պատգամավոր Հերմինե Նաղդալյանը, հյուրեր, Գյումրիում ՌԴ պատվո հյուպատոսը, երկաթուղային վետերաններ, ԶԼՄ ներկայացուցիչներ: Տոնական օրվա կապակցությամբ բացման խոսքով հանդես եկավ -«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը: Շնորհավորական ուղերձներ և ողջույններ հղեցին պարոն Վոլինկինը, ԱԺ անունից ընթերցվեց շնորհավորական ուղերձ, Շիրակի մարզպետի ողջույնի ուղերձն ընթերցեց մարզպետի տեղակալ Հարություն Արշակյանը, որում մասնավորապես ասված է. ,, Հարգելի Վիկտոր Իվանի. Հարգարժան երկաթուղայիններ, հյուրեր. ընդունեք իմ ջերմ շնորհավորանքները Ձեր մասնագիտական տոնի՝ Երկաթուղայինի   օրվա կապակցությամբ«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ լինելով Անդրկովկասի խոշոր տրանսպորտային օղակներից մեկը շուրջ մեկ դարյա ավանդույթներով հարուստ պատմություն ունի: Այն, ինչպես նախկին Խորհրդային Միության, այնպես էլ անկախ Հայաստանի կարևորագույն տրանսպորտային զարկերակներից է, և տնտեսության զարգացման գործում ունի հսկայական ներդրում: Վստահ եմ, որ  շնորհիվ ոլորտում իրականացվող շարունակական ներդրումային ծրագրերի, երկաթուղու աշխատանքը դառնալու է առավել արդյունավետ և հուսալիՇնորհավորելով Ձեզ մասնագիտական տոնի առթիվ՝ բոլոր երկաթուղայիններին, հատկապես բնագավառի վետերաններին ցանկանում եմ քաջառողջություն, անձնական երջանկություն և նորանոր հաջողություններ աշխատանքում՝ ապահովվելու  Հայաստանի երկաթուղու անխափան աշխատանքը: Հարգանքով՝ Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյան: ,, Ողջույնի ուղերձի ընթերցումից հետո «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցին հանձնեց Շիրակի մարզպետարանի հուշամեդալը, որով պարոն Ռեբեցը պարգևատրվել էր մարզպետի որոշմամբ: Շնորհակալագրով պարգևատրվեց Գյումրու կայարանների միավորումների տնօրեն Վահան Գասպարյանը, իսկ երկաթուղու հինգ աշխատակիցներ պարգևատրվեցին նվերով: Գյումրու քաղաքապետի ողջույնը և նվերները փոխանցեց քաղաքապետի տեղակալ Ռուբեն Սանոյանը: Ողջույններից և հուշանվերների պարգևատրման արարողությունից հետո, հյուրերին մատուցվեց փոքրիկ համերգ, չնայած շոգ եղանակին: Ապա հյուրերը մասնակցեցին Գյումրու երկաթգծի թանգարանի բացման արարողությանը և վերջում համտեսեցին մասնագիտական տորթից:

 

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 15:51:10