Նորություններ
Տեղի ունեցավ քանդակի երկրորդ միջազգային սիմպոզիումը
11.08.2015
2015 թվականի քանդակի միջազգային սիմպոզիումը նվիրված էր Հայոց Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին և կրում էր ,,Սրբացյալ ընքանիքներ,, խորագիրը: Այս տարի, ինչպես նախորդ սիմպոզիումին ևս մասնակցում էին 10 մասնակից, չնայած, որ պետք է մասնակցեին իննը, բայց որոշվել էր հրավիրել ևս մեկին: Մանսկիցներն այս տարի ևս ներկայացնում էին տարբեր երկրներ`Թերի Լոուրես - Բելգիա, հեղինակել էր ,,Հայաստանի անցյալն ու ապագան,, քանդակը, Գադահտար Օջհա ֆրանսաբնակ հնդիկ, հեղինակել է ,,Սանդուխք դեպի դրախտ,, քանդակը, Ստեֆանո Սաբետե – Իտալիա, ,,Քարե ծաղիկ,, , Արտյոմ Մեդվեդև - Բելոռուսիա, ,,Հակամարտություն,, , Անդրանիկ Բալաբանյան – Երևան, ,,Ցուլը,, , Էդգար Սուքիասյան – Երևան, ,,Անստրակցիա,, , Աշոտ Երիցյան – Երևան, ,,Ընտանիք,, , Կամո Սարիկյան – Գյումրի, ,,Արևելք-արևմուտք,, , Հովհաննես Մնոյան – Գյումրի, ,,Հայ կինը,, և սիմպոզիումի մասնակից միակ կինը` Մայա Ավագյանն Աշտարակից կերտել էր ,,Հավքը,, քանդակը: Սիմպոզիումի աշխատանքները դիտելու համար, սիմպոզիումի տարածք էին այցելել Շիրակի մարզպետի տեղակալ Սեյրան Պետրոսյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, մարզպետարանի և քաղաքապետարանի պատասխանատուներ: Շրջելուց, աշխատանքները դիտելուց հետո, սիմպոզիումի մասնակիցներին ողջունեցին Շիրակի մարզպետի տեղակալ Սեյրան Պետրոսյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, հուշարձանների պաշտպանության տեսչության պետ Արտաշես Կարապետյանը: Հատկապես բարձր գնահատվեց սիմպոզիումի կազմակերպիչ քանդակագործ Արթուր Գևորգյանի, արդեն թվով երկրորդ նմանատիպ մասշտաբային սիմպոզիում կազմակերպելու և բարձր մակարդակով անցկացնելու համար: հաշվի առնելով ձեռք բերված հաջողությունները, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը խոստացավ աջակցելու կազմակերպիչներին հետագա սիմպոզիումների կազմակերպչական հարցերում և քանդակների իրենց արժանի վայրերը գտնելու և տեղադրվելու հարցում: Միջոցառման ավարտին սիմպոզիումի մասնակիցներին տրվեցին պատվոգրեր և նվերներ: Քանդակի միջազգային երկրորդ սիմպոզիումը ևս հաղթող չունեցավ, հաղթողի փոխարեն եղան երկու երկրորդ և մեկ երրորդ մրցանակակիր: