Նորություններ
Հակակարկտային կայաններ Անուշավան համայնքում
14.08.2015
Օգոստոսի 14-ին Արթիկի տարածաշրջանի Անուշավանի համայնքում, բնության տարերքից պաշտպանվելու նպատակով, տեղադրվեց հակակարկտային երեք նոր կայան, որից երկուսը` ՀՀ կառավարության տրամադրած հրատապ աջակցության ծրագրի ֆինանսական աջակցությամբ, մեկը` համայնքային բյուջեի հաշվին: Այն լրացնում է Արթիկի տարածաշրջանում գործող հակակարկտային կայանների արդյունավետությունը: Յուրաքանչյուր կայանի արժեքը կազմում է 3500-4 մլն դրամ, որոնք տեղադրված են միմյանցից 1կմ հեռավորության վրա: Ինչպես նշեց համայնի ղեկավար Երվանդ Հակոբյանը. ,,Սա կարկտաբեր ամպի հարավային ճակատն է, որը փակում է ոչ միայն Անուշավան համայնքը, այլ նաև Գետափ, Սպանդարյան, Մեղրաշեն համայնքները: Այս համակարգը կարևոր հանգույց է, և Մեղրաշեն համայնքի հակակարկտային կայանի հետ կազմում է ցանց:,, Ներկայումս մարզում կա 58 հակակարկտային կայան, որից 30-ը սահմանամերձ գոտում է , մինչդեռ , միայն սահմանամերձ գոտում պահանջվում է 60 հակակարկտային կայան` մարզի տարածք հիմնականում կարկտաբեր ամպերը ներթափանցում են այդ հատվածից: