Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Համայնքի ղեկավարի ընտրություն Շիրակի մարզի Սպանդարյանի համայնքում.

24.08.2015

Օգոստոսի 23-ին Շիրակի մարզի 36 ընտրատարածքային տարածքի, Սպանդարյանի համայնքի 36/1 ընտրատեղամասում տեղի ունացավ համայնքի ղեկավարի ընտրություն: Սպանդարյանի համայնքի ղեկավարի թափուր տեղի համար առաջադրվել էին հինգ անկուսակցական թեկնածու, եզակի բան, հատկապես գյուղական համայնքի համար, որոնք, որպես կանոն, անպայման կուսակցականացված են: Ինչևէ, մրցակցությունը  ծավալվել էր համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար, միակ կին առաջադրված թեկնածու Գյուլվարդ Սահակյանի ծնված 1967թ, 1962թ. ծնված Ավետիք Մխիթարյանի, ,,Շին Կարկա,, ՍՊԸ տնօրեն, 1972 թ. ծնված Հարություն Հարությունյանի, 1958թ. ծնված Ալեքսան  Խաչատրյանի և առաջադրված ամենաերիտասարդ թեկնածու 1985թ. ծնված Միքայել Բաղդասարյանի միջև:

Քվեարկության օրն ընտրական տեղամասերում կազմված ընտրողների լրացուցիչ ցուցակների ընտրողների թիվը կազմել է 14:

 Ընտրողների հիմնական ցուցակների ընտրողների թիվը եղել է 1 153 ընտրող:

 Ընտրողների ընդհանուր թիվը 1 167:

 Գրանցված և քվեաթերթիկ ստացած քվեարկության մասնակիցների թիվը, ըստ ստորագրությունների 756:

Անվավեր  քվեաթերթիկների թիվը – 19.

Համաձայն ընտրությունների նախնական արդյունքների առաջադրված թեկնածուները ստացել են հետևյալ կողմ ձայները`

Բաղդասարյան Միքայել Վաղինակի – 121 կողմ

 

Խաչատրյան Ալեքսան Փայլակի – 179 կողմ

 

Հարությունյան Հարություն Անուշավանի – 80 կողմ

 

Մխիթարյան Ավետիք Գարուշի – 262 կողմ

 

Սահակյան Գյուլվարդ Արստակի – 95 կողմ

 

Ընտրություններն անցել են առանց լուրջ միջադեպերի, բողոքներ չեն գրանցվել:

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-05 13:15:58