Նորություններ
Շիրակի մարզի բազմազավակ 8 ընտանիքների հանձնվեց բնակարանի գնման վկայագիր
25.08.2015
ՀՀ կառավարության որոշմամբ, Շիրակի մարզի բազմազավակ 8 ընտանիքների հանձնվեց բնակարանի գնման վկայագիր: Վկայագրերը ընտանիքներին օգոստոսի 25ին հանձնեց Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը: Այս ընտանիքներն անապահովության գնահատման համակարգում հաշվառված, բազմազավակ՝ 9 և ավել երեխաներ ունեցող ընտանիքներն են: Նրանցից 2ը մարզի Սարակապ և Լուսաղբյուր համայնքների, իսկ մյուսները Գյումրիի բնակիչներ են: Ի դեպ, նրանցից ոչ մեկն անօթևանի կարգավիճակ չունի, բայց ունեն բնակարանային պայմանների բարելավման խնդիր: Վկայագրերի արժեքները տարբեր են, եթե գյուղական համայնքներում բնակարան ձեռք բերելու համար տրամադրվում է 5 մլն 852 հազար դրամ գումար, ապա Գյումրիում՝ 8 մլն 190 հազար դրամ: Ծրագիրն իրականացվում է առաջին անգամ, և ինչպես նշեց Շիրակի մարզպետը, ընտանիքների ընտրությունն իրականացվել է սոցիալական ծառայությունների տրամադրած ցուցակներով: Յուրաքանչյուր ընտանիքի տրամադրվում է վկայագիր՝ 4 սենյակ ձեռք բերելու համար, սակայն, ըստ օրենքի, ընտանիքները կարող են վկայագրի շրջանակներում ձեռք բերել 3 սենյակ՝ բնակելի շենքում և 2 կամ նույնիսկ 1 սենյակ՝ սեփական տան դեպքում, եթե կա հետագայում այդ տունը մեծացնելու հնարավորություն, սակայն, որպես պայման, դրանք պետք է բնակության համար պահանջվող նորմերին համապատասխան լինեն: Ֆելիքս Ցոլակյանը, շնորհավորելով ընտանիքներին հույս հայտնեց, որ ընտանիքները կկարողանան համապատասխան ժամանակահատվածում ձեռք բերել բնակարան՝ վերջիններս բնակարան պետք է ձեռք բերեն մինչև դեկտեմբերի 21ը, այլապես, չեն կարողանա այլևս օգտվել այս ծրագրից: Ի դեպ, գումարի 60 տոկոսը տրամադրվում է առք ու վաճառքի ժամանակ, դրանից հետո, եթե ունեն ժամանակավոր կացարան, այն քանդում են, տարածքն ազատում և ներկայացնելով համապատասխան փաստաթուղթ տնակի ապամոնտաժման մասին` նոր ստանում մնացած գումարը, իսկ եթե չունեն ժամանակավոր կացարան, ներկայացնում է տեղեկանք դրա մասին: Ընտանիքներից շատերի համար, սա իրենց բնակարանային պայմանների բարելավման լավագույն տարբերակն է, թեև բոլորը փաստում են, որ այս գումարի վրա պետք է լրացուցիչ գումար ավելացնեն՝ բնակարան ձեռք բերելու համար: «Գումարի սահմանում տեսենք ինչ կարող ենք գտնել: Բնակվում ենք 4 սենյականոց սեփական տանը, բայց 15 հոգով նույնիսկ 4 սենյականոց տանը բնակվելը հեշտ չէ: Կաշխատենք ինչոր բան գտնել, այս ծրագիրը բավական կթեթևացնի մեր հոգսերը: Եթե 3 սենյակոց բնակարան էլ կարողանանք վկայագրի գումարով գնել, շատ լավ կլինի», տեղեկացրեց Հովհաննես Դիլանյանը՝ կարևորելով ծրագրի անհրաժեշտությունը: Ծրագիրը կարևոր և անչափ անհրաժեշտ են համարում նաև մյուս շահառուներն այդ թվում՝ ընտանիքի 16 անդամով 3 սենյականոց տնակում բնակվող Լիլիթ Մելքոնյանը, ով փաստեց, որ այս օրվան շատ է սպասել, մնում է միայն գտնել հարմար բնակարան՝ հատկացված գումարով:
Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ կապիտալ դրամաշնորհներ» հոդվածով) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 2-ի N 1151-Ն որոշման 4-րդ կետով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանին հատկացված և 2015 թվականի հուլիսի 31-ի դրությամբ չօգտագործված միջոցներից 60,844.5 հազ. դրամը, բնակարանների գնման վկայագրերի (այսուհետ՝ վկայագիր) միջոցով ֆինանսական աջակցության տրամադրմամբ, ուղղել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի բնակավայրերում բնակվող՝ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված (փաստագրված) բազմազավակ (9 և ավելի երեխաներ ունեցող) 8 ընտանիքի բնակարանային պայմանների բարելավմանը՝ համաձայն հավելվածի:
NN
ը/կ
|
Ազգանունը, անունը, հայրանունը |
Ծննդյան ամսաթիվը |
Անձնագրային տվյալները |
Ընտանիքի անդամների թիվը
|
Ընտանիքի կազմում առկա
երեխաների թիվը |
Բնակության վայրը |
1.
|
Գևորգյան Արտյոմ Մկրտիչի |
22.02.1974 թ.
|
AH0529645, տրված՝ 12.02.2008 թ., 016-ի կողմից |
15
|
12
|
քաղ. Գյումրի, N 152/220 տնակ
|
2.
|
Ալեքսանյան Արևհատ Աշոտի |
27.03.1975 թ. |
AH0672965, տրված՝ 26.09.2008 թ., 016-ի կողմից |
14
|
11
|
քաղ. Գյումրի, Շերամ-2 թաղ., N 1-3 շենք, բն. N 2 |
3.
|
Մովսիսյան Հասմիկ Սպարտակի |
11.09.1982 թ.
|
AH0522396, տրված՝ 06.02.2008 թ., 030-ի կողմից |
12
|
10
|
քաղ. Գյումրի, N 224/282 տնակ
|
4.
|
Դիլանյան Հովհաննես Լյովայի |
07.11.1973 թ.
|
AH0287274, տրված՝ 15.12.2006 թ., 016-ի կողմից
|
15
|
11
|
քաղ. Գյումրի, Մ. Մկրտչյան փող., N 23ա տուն |
5.
|
Խաչատրյան Լիլիթ Արարատի |
23.02.1982 թ.
|
AN0751993, տրված՝ 18.12.2013 թ., 016-ի կողմից
|
13
|
9
|
քաղ. Գյումրի Վ. Սարգսյան 1-ին թաղ., N 94/3 տուն |
6.
|
Պետրոսյան Աննա Ռազմիկի |
07.09.1974 թ. |
AK0681883, տրված՝ 22.12.2010 թ., 016-ի կողմից |
13
|
10
|
քաղ. Գյումրի, Տրդատ Ճարտարապետի փող., N 5/4 շենք, բն. N 4 |
7.
|
Թումոյան Սամվել Ղարիբի |
21.11.1973 թ.
|
AK0431948, տրված՝ 29.01.2010 թ., 022-ի կողմից
|
15
|
12
|
ՀՀ Շիրակի մարզ, գ. Լուսաղբյուր, 6-րդ փող., N 9 տուն |
8.
|
Խաչատրյան Հովհաննես Մուխայելի |
14.03.1966 թ.
|
AM0256799, տրված՝ 06.04.2011 թ., 022-ի կողմից |
12
|
9
|
ՀՀ Շիրակի մարզ, գ. Սարակապ, 5-րդ փող., N 8 տուն |