Տպել
Նորություններ
Կայացավ տնօրենների ամենամյա օգոստոսյան խորհրդակցությունը
27.08.2015
Օգոստոսի 27ին Գյումրու «Տիրամայր Հայաստան» կենտրոնում տեղի ունեցավ ՀՀ Շիրակի մարզի կրթական համակարգի ամենամյա օգոստոսյան խորհրդակցությոնը, որին մասնակցում էին ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը, Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, մարզպետարանի կրթության վարչության պետ Սահակ Մինասյանը, մարզի դպրոցների տնօրենները: Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը ողջունելով բոլորին` նոր ուսումնական տարում հաջողություն մաղթեց, ապա խորհուրդ տվեց տնօրեններին պահպանել այն լավ ավանդույթները, որ ունի Շիրակի մարզի կրթական համակարգը, և լավ աշխատել: «Շիրակը միշտ իր կրթական որակով բարձր է եղել, ինչի մասին խոսում են դպրոցական առարկայական օլիմպիադաների արդյունքները: Մենք պետք է աշխատենք պահել այդ արդյունքները: Ալելիքները շատ են», նշեց մարզպետը` նաև կարևորելով դպրոցհասարակություն կապը: Մարզի կրթական համակարգում անցած տարի իրականացրած աշխատանքներն ու առկա խնդիրներն ավելի մանրամասն ներկայացրեց Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետ Սահակ Մինասյանը. մարզում գործում է 168 հանրակրթական դպրոց՝ 151ը մարզային ենթակայության, 17ը՝ ավագ: Մարզում կա երկու հատուկ դպրոց, որոնք իրականացնում են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար նախատեսված կրթական ծրագրեր: Այդ դպրոցներում ընդգրկված էին 124 երեխաներ: Ի դեպ, ըստ նախանական հաշվարկների` նոր՝ 20152016 ուստարում մարզը կունենա 3280 առաջին դասարանցի, մինչդեռ 20142015 ուստարում առաջին դասարանցիների թիվը եղել է 3215, սակայն, ցավոք մարզի 5 գյուղական համայնքներ՝ «Անի» կայարան, «Ջաջուռ»կայարան, Աղվորիկ, Զարիշատ և Շաղիկ, այս տարի ընդհանրապես ոչ մի առաջին դասարանցիներ չեն ունենա: Ուսումնական տարվա ընթացքում մարզում վերապատրաստվել և ատեստավորվել են 569 ուսուցիչ, տարրակարգ է ստացել 27ը: Մարզում գործում են համայնքային 51 նախակրթարաններ« ուր հաճախում են 4563 երեխաներ: Խնդիրը մասամբ մեղմվեց «Օգնություն նախադպրոցական տարիքի երեխաներին» ծրագրի ներդրումով« որի արդյունքում մարզի գյուղական համայնքների 54 դպրոցներում բացվեցին և գործում են դպրոցահեն նախադպրոցական խմբեր: Այդ համայնքների դպրոցներում շարունակվում է նախադպրոցական կրթական ծրագրերի իրականացումը: Ձևավորված 61 խմբերում ներգրավված են շուրջ 916 երեխաներ: 2015 թվականին մարզի 9 դպրոցներում արդեն մեկնարկել է ծրագիրը և նոր ուսումնական տարում կձևավորվեն նախադպրոցական խմբեր: 20142015 ուստարում առաջինը «Ազգային երգ ու պար» առարկան դասավանդվեց Արևիկի միջնակարգ դպրոցում: 20152016 ուստարում մարզի ևս 5 դպրոցներ կհամալրեն այդ շարքը: Մարզի կրթության վարչության պետն ուրախությամբ նաև փաստեց, որ տարվա ընթացքում մարզի դպրոցականներն աչքի են ընկել օլիմպիադաներում գրանցած հաջողություններով. մարզի դպրոցակներից 140ը մասնակցել է տարբեր առարկաների օլիմպիադաների, և հանրապետական փուլին նրանցից 7ն արժանացել է 1ին կարգի, 12ը՝ 2րդ, 9ը՝ 3րդ կարգի դիպլոմների, իսկ 23ը` գովասանագրերի: Հանրապետական փուլի արդյունքներով ՀՀ Շիրակի մարզը երկրորդն է հանրապետությունում՝ Երևանից հետո: 20142015 ուստարում մարզի 12 դպրոցներում ներառական կրթություն են ստացել 371 աշակերտներ: 20152016 ուստարում ներառական կրթություն իրականացնող դպրոցների ցանկը կհամալրվի ևս 3ով` Գյումրու թիվ 9« Արթիկի թիվ 2 հիմնական և Աշոցքի միջնակարգ դպրոցներով (մոտ 60 աշակերտներով) : Հանդիպման ընթացքում ոլորտի պատասխանատուն, հաշվի առնելով դպրոցների տնօրեններից նախապես ստացված առաջարկները և խնդիրները, ՀՀ ԿԳ նախարարի տեղակալին ներկայացրեց դրանք՝ մարզում որոշ մասնագիտությունների գծով մասնագետների պահանջի, մեթոդամանկավարժական սեմինարների անհրաժեշտության, մարզադահլիճների բացակայության, լաբորատոր և դպրոցական գույքի անհրաժեշտության, ինչպես նաև բնակչության թվի նվազման պայմաններում աշակերտ
Արմենուհի Մկոյան