Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Բազեականները մարզպետին հյուր

28.08.2015

Օգոստոսի 28-ին Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը հանդիպեց ,,Բազե 2015թ-ի,, Շիրակի ջոկատի անդամների հետ: ,,Հայաստանի Երիտասարդական հիմնադրամի,, մարզային պատասխանատու Գեղանուշ Թումասյանը նախ ներկայացրեց մեր թիմի անդամներին` Տիգրան Նորատյան – ջոկատի ղեկավար, ով ներկայացնում էր պարը և զբաղեցրել էր առաջին տեղը` լինելով պրոֆեսիոնալ պարող և պարուսույց: Արմենուհի Գասպարյան –երգ, ով Իսպանիայում ջազի միջազգային փառատոնի մասնակցողների հանրապետական մրցափուլում, Հայաստանի Հանրապետությունում 100 մասնակցի մեջ գրավել է առաջին տեղը և սեպտեմբերին կմասնակցի մեծ միջազգային փառատոնի` մի քանի երկրներում ներկայացնելով Հայաստանը և Գյումրին: Արմենուհին մեծ ոգևորությամբ պատմեց պարոն Ցոլակյանին, թե ինչպես փորձել էին համոզել իրեն գրելու մասնակցությունը Երևան, վերջինս համառորեն գրել է տվել Հայաստան-Գյումրի: Ռուզաննա Առաքելյան –վոլեյբոլ, Օվսաննա Պապիկյան – լող, ի դեպ Օվսաննան Համահայկական 6-րդ խաղերի հաղթող է նաև, Արուսյակ Տոնոյան – դիզայն, Սոնյա Մովսիսյան – մոդել, Հրաչյա Սահակյան – նկարչություն, Մնացական Անտոնյան – մինի ֆուտբոլ, պարզ է, որ հաղթանակած է վերադարձել, քանի որ Գյումրու ֆուձալիի թիմի անդամ է նաև, և Մինաս Ավետիսյանը – ձեռնամարտ: Իննը հոգով բավականին հարուստ ավարով էին վերադարձել մեր բազեականները, չորս առաջին տեղ` լող, ֆուտբոլ, նկար, պար և մեկ երրորդ տեղ` վոլեյբոլ, արդյունքից գոհ էին նախ հենց իրենք մեր երիտասարդ բազեականները: Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը ողջունեց և շնորհավորեց մեր հաղթանակած բազեականներին, ցանկանալով նորանոր հաջողություններ, չբավարարվել ձեռք բերածով, հասնել նոր բարձրունքի, հատկապես փորձեց համոզել Մնացականին անցում կատարելու մեծ ֆուտբոլ, սակայն վերջինս մնաց անդրդվելի, չնախընտրել փոխելու իր նախընտրած ձևը: Շատ ջերմ և ինքնաբուխ հանդիպում ստացվեց, ծավալվեց շատ մտերմիկ զրույց, ընդհուպ քննարկվեցին որոշ նախարարությունների Գյումրի տեղափոխելու նպատակահարմարության հարցը, հարցեր, որոնք հիմնականում կապված էին երիտասարդների վաղվա օրվա գործունեության և ճիշտ, ռացիոնալ զբաղվածության խնդիրներին: Շիրակի մարզպետը բացի մի քանի անգամ հարցնելուց, թե իչնի կարիք ունեն երիտասարդները, նաև պատրաստակամություն հայտնեց, ցանկացած հարցով դիմել իրեն կամ մարզպետարանի համապատասխան բաժին, կաշխատեն հարցերին հնարավորինս լուծում տալ: Գեղանուշ Թումասյանն էլ մի քանի խոսքով ներկայացրեց հիմնադրամի գործունեության մասին, խոստանալով ավելի սերտ համագործակցություն ունենալ մարզային կառույցի հետ, զուտ` տեղեկացվածության առումով,  Շիրակի մարզպետի հետ լուսանկարվելուց, ապա  մարզպետարանում փոքր շրջայց կատարելուց հետո տեղափոխվեցին Գյումրու քաղաքապետարան, ուր իրենց սպասում էր հանդիպում Գյումրու քաղաքապետի հետ: 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-05 13:15:58