Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակն արժանացավ ,,Մշակութային վերածնունդ,, Համահայկական փառատոնի ,,Ամենամշակութային մարզ,, պատվոգրին

29.08.2015

 Օգոստոսի 29-ին Դիլիջանում մեկնարկեց ավանդական դարձած  ,,Մշակութային վերածնունդ,,  Համահայկական փառատոնը, որին այս տարի կրկին մասնակցում էին մեծ թվով ներկայացուցիչներ  Սփյուռքից, Արցախից և ՀՀ բոլոր մարզերից: Փառատոնին իր մասնակցությունն էր բերել նաև Շիրակի մարզի պատվիրակությունը, կազմված  քառասուն հոգանոց խմբից, որը ղեկավարում էր ՀՀ Շիրակի մարզպետի խորհրդական Հասմիկ Կիրակոսյանը: Շիրակի մարզը ներկայացնում էին`  մարզկենտրոն Գյումրու Գեղագիտական կենտրոնի, Արթիկի քաղաքապետարանի մշակույթի տան և Մարալիկի արվեստի դպրոցի սաների աշխատանքները: Մեր մարզի տաղավարում ցուցադրությունն ուղեկցվում էր ,,Ժողովրդական նվագարաններ..  համույթի և երգիչ Մուրադ Մալխասյանի կատարումներով: Նախապես պլանավորված  Դիլիջանի կենտրոնական այգու փոխարեն, փառատոնն անցկացվեց քաղաքի Կոմպոզիտորների տանը, որի լայնարձակ ճեմասրահը  բաժանվել էր մարզերի միջև: Մեր մարզը գովազդող  ցուցանակներն  այցելուներին հրավիրում էին  Շիրակի մարզի տաղավար: Շիրակն այս տարի ևս հանդես եկավ իրեն բնորոշ համ ու հոտով, հյուրընկալությամբ: Ինչի վառ ապացույցն էր մուտքի մոտ այցելուներին դիմավորղ  կինն ու  տղամարդը` հայկական ավանդական տարազով,  ձեռքներին գաթա, ովքեր առաջարկում էին համտեսելու Շիրակ աշխարհի բարիքնեըը: Տաղավարի կենտրոնում ցուցադրված էին Գյումրու գեղագիտական  կենտրոնի տնօրեն Սուսաննա Մկրտչյանի ձեռքով պատրաստված ինքնատիպ գորգերը, կարպետները, նկարները: Իսկ աջ և ձախ կողմերում Արթիկ և Մարալիկ քաղաքներից ներկայացված աշխատանքներն էին: Ինչպես նշեց ՀՀ Շիրակի մարզպետի խորհրդական  Հասմիկ Կիրակոսհանը. ,,Հատկապես Արթիկը փայլեց կավագործության մեջ, հավաքածուն  շատ մեծ էր, կավե ամանները լցված էին հայկական ավանդական ուտեստներով..: Մարալիկի  Արվեստի դպրոցը ներկայացավ  ձեռագործ աշխատանքների ցուցադրությամբ: Ներկայացված աշխատանքների ցուցադրությունից հետո  տեղի ունեցավ հանդիսավոր մաս, որին ևս Շիրակի մարզից մասնակցում էին  երգիչ Մուրադ Մալխասյանը, դուդուկահարների եռյակը և Գեղագիտական կենտրոնի ,,Սայաթ –Նովա.. պարային համույթը: Գեղատեսիլ Դիլիջանից Շիրակի մարզի պատվիրակությունը վերադարձավ ,,Ամենամշակութային մարզ,, պատվոգրով: Հավելենք, որ մոտակա օրերին Շիրակի մարզպետը լավագույն մասնակցության համար շնորհակալագրեր կհանձնի  Մարալիկի արվեստի դպրոցի, Արթիկի քաղաքապետարանին և Գյումրու Գեղագիտական կենտրոնի լավագույն ճանաչված աշխատանքների հեղինակներին::

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 14:03:44