Նորություններ
Չորրորդ անգամ բաց դռների օր Ասկերանում
30.08.2015
ՀՀ Շիրակի մարզի և ԼՂՀ Ասկերանի շրջանի միջև կրթամշակութային, սպորտային, տուրիզմի և հանգստի կազմակերպման բնագավառներում 2015թ. միջոցառումների և փոխայցելությունների ծրագրի շրջանակում օգոստոսի 21-23ը Ասկերանի վարչական շրջանում բնակչության բուժզննության և «Բաց դռների օր», կոնսուլտացիաներ էր կազմակերպել Շիրակի մարզի առողջապահության վարչության պետի գլխավորած մարզի լավագույն բժիշկների 8 հոգանոց պատվիրակությունը: Պատվիրակության կազմում էին սրտաբաններ, վիրաբույժներ, ակնաբույժ, ատամնաբույժ: Բժիշկների խմբին Ասկերանում դիմավորեց <<Ասկերանի ՇԲՄ>> ՓԲԸ-ի տնօրեն Գոհար Հակոբջանյանը: Ասկերանի հիվանդանոցում կատարված բուժզննության արդյունքում, հետազոտվել և համապատասխան խորհրդատվություն է տրվել կամ բուժում է նշանակվել Ասկերանի և հարակից գյուղերի շուրջ 120 բնակչի: <<Ասկերանի ՇԲՄ>> ՓԲԸ-ի տնօրեն Գոհար Հակոբջանյանը Ասկերանի շրջանի ղեկավարության անունից շնորհակալություն է հայտնել Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանին, մարզի առողջապահության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանին երրորդ տարին իրենց շրջանում ,,Բաց դռների օր,, կազմակերպելու, բնակչությանը բուժզզնում և խորհրդատվական աջակցություն ցուցաբերելու համար: Պատվիրակությունն իր հետ Ասկերան էր տարել բավական մեծ թվով դեղորայք, ներարկիչներ, բուժ սարքավորումներ: <<Ասկերանի ՇԲՄ>> ՓԲԸ-ին ՀՀ Շիրակի մարզից որպես մարդասիրական օգնություն տրամադրվեց հետևյալ դեղորայքը և բժշկական նշանակության պարագաներ.