Նորություններ
Շնորհավոր Գիտելիքի, գրի և դպրության օրվա առթիվ
01.09.2015
Սիրելի դպրոցականներ, ուսանողներ, մանկավարժներ.
Շնորհավորում եմ Ձեզ Գիտելիքի, գրի և դպրության այս գեղեցիկ օրվա առթիվ, որն ազդարարում է նոր ուսումնական տարվա մեկնարկը:
Ժամանակակից աշխարհում գիտելիքը հանդիսանում է պետության, հասարակության առաջընթացի և զարգացման հիմնաքարը: Իմաստախոհ մարդն անպարտելի է, գիտելիքն՝ ամուր հենարան:
Սեպտեմբերի 1-ի առթիվ, շնորհավորելով առաջին անգամ հանրակրթական և բարձրագույն ուսումնական հաստատություններ մուտք գործած աշակերտներին և ուսանողներին, մաղթում եմ քաջառողջություն, ստեղծագործ ոգի, ուժ և անկոտրուն կամք:
Թող նոր ուսումնական տարին պսակվի կրթական նորանոր ձեռքբերումներով, գիտելիքների հարուստ շտեմարանի հզորացմամբ:
Ամենաջերմ բարեմաղթանքներով
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ` ՖԵԼԻՔՍ ՑՈԼԱԿՅԱՆ