Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շնորհավոր Գիտելիքի, գրի և դպրության օրվա առթիվ

01.09.2015

 Սիրելի դպրոցականներ, ուսանողներ, մանկավարժներ.

Շնորհավորում եմ Ձեզ Գիտելիքի, գրի և դպրության այս գեղեցիկ օրվա առթիվ, որն ազդարարում է նոր ուսումնական տարվա մեկնարկը:

Ժամանակակից աշխարհում գիտելիքը հանդիսանում է պետության, հասարակության  առաջընթացի և զարգացման հիմնաքարըԻմաստախոհ մարդն անպարտելի է, գիտելիքն՝ ամուր հենարան:

Սեպտեմբերի 1-ի առթիվ, շնորհավորելով առաջին անգամ հանրակրթական և բարձրագույն ուսումնական հաստատություններ մուտք գործած աշակերտներին և ուսանողներին, մաղթում եմ քաջառողջություն, ստեղծագործ ոգի, ուժ և անկոտրուն կամք:

Թող նոր ուսումնական տարին պսակվի կրթական նորանոր ձեռքբերումներով, գիտելիքների հարուստ  շտեմարանի հզորացմամբ:

 Ամենաջերմ բարեմաղթանքներով

 

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ`                     ՖԵԼԻՔՍ   ՑՈԼԱԿՅԱՆ 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-27 11:40:26