Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Այցելություն դպրոցներ

02.09.2015

 Գյումրու թիվ 23 դպրոց այցելությունից հետո, Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն այցելեց մարզի մի շարք համայնքների դպրոցներ: Առաջինն այցելեց Արթիկ, ուր կրկնակի տոն էր :  Արթիկի քաղաքապետ Արսեն Աբրահամյանի, ԱԺ պատգամավոր Մուշեղ Պետոյանի ուղեկցությամբ Ֆելիքս Ցոլակյանն այցելեց Արթիկի թիվ 8 դպրոց, ուր Շիրակի մարզպետին սպասում էին  Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության դեսպան Էրիկաս Պետրիկասը, փորձագետներ Լիտվայից, հյուրեր: Դեսպանին աղ ու հացով դիմավորելուց հետո, դպրոցի համակարգչային դասարանի բացման պատիվը տրվեց մարզպետին և դեսպանին: Շիրակի մարզպետն իր շնորհավորական խոսքում առողջություն և հաջողություններ մաղթեց դպրոցականներին, նրանց ծնողներին և մանկավարժներին, հատկապես հորդորեց բարձր դասարանցիներին  չնեղացնել առաջին դասարանցիներին և լավ սովորել: Դպրոցականներին հաջողություններ մաղթեցին Արթիկի քաղաքապետն ու դպրոցի տնօրենը: Իր ողջույնի խոսքում պարոն դեսպանը նշեց, ,, 2014թ. մարտին Արթիկ կատարած այցիս ժամանակ, ես խոստացել էի դպրոցին օժանդակել ինչ որ հարցով, Լիտվայում գտա Ձեր հայրենակցին, ով էլ համաձայնեց օգնել համակարգիչների ձեռք բերման հարցում,,:  Նշենք, որ Լիտվայի կառավարությունը երկրաշարժից հետո Արթիկում կառուցել է տներ ևս, իսկ թիվ 8 դպրոցը, եղել է տիպային մանկապարտեզ, որը հետագայում հարմարեցվել է որպես դպրոց:  Դեսպանը դպրոցի աշակերտներին նվիրեց նաև լուսարձակող պայուսակներ: Շիրակի մարզպետ ֆելիքս Ցոլակյանը դպրոցականներին նվիրել էր թենիսի սեղան:
Հաջորդ դպրոցն ուր այցելեց Շիրակի մարզպետը, Սարակապի համայնքին էր: Նորակառույց այս դպրոցին իր հարմարությունների և շքեղության համար, կնախանձեն նույնսիկ քաղաքի և հանրապետության շատ դպրոցներ: Շիրակի մարզպետը շրջեց դպրոցում, այցելեց առաջին դասարանցիներին, զրուցեց մանկավարժների հետ: Լրագրողների հետ հարցազրույցում կիսվեց իր սեպտեմբերի 1-ին դպրոց գնացած տարիների  հիշողություններով: ,,Մեր ժամանակ 7 կմ ոտքով գնում էինք դպրոց, 7 կմ վերադառնում, այն էլ այն տարիների խստաշունչ և ձնառատ եղանակներին, այսօր հարևան համայնքներում իրար դպրոց չեն գնում, ամեն մեկն իր դպրոցն է ուզում, իսկ ինչ վերաբերվում է այսօրվա տեսածիս, դա ուղղակի անհասկանալի էր, Գյումրիում առաջին դասարանցուն դպրոց բերեցին հարսանեկան Լիմուզինով: Վերջին դպրոցն, ուր այցելեց Շիրակի մարզպետը, իր ծննդավայր Ջրափիի դպրոցն էր: Պարոն Ցոլակյանը շրջեց դպրոցում, հանդիպեց առաջին դասարանցիներին, հետաքրքրվեց, ով ում թոռնիկն է, այցելեց դպրոցի գրադարան, դժգոհություն հայտնեց գրքերի սակավությունից, այցելեց դպրոցի նախակրթարան, ծանոթացավ պայմաններին, հետևեց ,,Հայկական Կարիտասի,, Գյումրու մասնաճյուղի կողմից իրականացվող դպրոցական ճաշարանի վերանորոգման աշխատանքներին և իր գոհունակությունը հայտնեց կատարվող աշխատանքների համար: Շրջայցի ավարտին հանդիպեց մանկավարժների հետ: Սեպտեմբերի 1-ի կապակցությամբ, Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն այցելած չորս դպրոցներից երեքին նվիրել էր սեղանի թենիս, Սարակապի դպրոցին` մարզագույք:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:54:46