Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ավստրիայի ,,Կարիտասի,, պատվիրակությունը մարզպետին հյուր

02.09.2015

 Սեպտեմբերի 2-ին Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը և տեղակալ Հարություն Արշակյանը հանդիպում ունեցան Ինսբուրգի համալսարանի առաջատար պրոֆեսորների 25 հոգանոց խմբի մի մասի ներկայացուցիչների հետ, խմբի ղեկավար Ռիչարդ Հասսըլի գլխավորությամբ: Պատվիրակությանն ուղեկցում էր ,,Հայկական Կարիտաս,, բարեսիրական կազմակերպության Գյումրու կառույցի պատասխանատու Գագիկ Տարասյանը: Շիրակի մարզպետը հյուրերին նախ մանրամասն ներկայացրեց մարզի անցյալն ու ներկան, պատմությունը` սկսած Ալեքսանդրապոլից, վերջացրած մեր Օլիմպիական, Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոններով, Գյումրու հումորով, ապա անդրադարձավ ,,Կարիտասի,, կատարած անչափ շնորհակալ գործնեությանը նշելով, որ այնքան շատ է ,,Կարիտասի,, իրականացրած ծրագրերը մարզում, որ մի քանի խոսքով թվարկել հնարավոր չի լինի: - Երեկ, սեպտեմբերի 1-ի կապակցությամբ, այցելել էի մարզի մի շարք դպրոցներ, Ջրափիում, ,,Հայկական Կարիտասը,, խոհանոց և ճաշարան է սարքում դպրոցում, մի կողմից իրականացնում է ծերերի խնամք ծրագիրը, մյուս կողմից երեխաներին առընչվող ծրագրեր,  ,,Էմիլի Արեգակի,, կենտրոնը անկարող երեխաների համար, դա մի անկրկնելի ծրագիր է և տեղ, իր բովանդակությամբ ու նշանակությամբ, ես այնտեղ եղել եմ, երբ կրկին մեծ պատվիրակություն էր եկել, և չեմ մոռանում ծրագրի հովանավոր այն երիտասարդի նվիրվածությունը մեր երեխաներին, հոյակապ մի անձնավորություն էր,  նշեց Ֆելիքս Ցոլակյանը: Ռիչարդ Հալսը ևս իր գոհունակությունը հայտնեց Շիրակի մարզպետին, ,,Կարիտասի,, հետ ունեցած այդքան ջերմ և գործնական համագործակցության համար: Խմբի մի քանի անդամներ հարցեր ուղղեցին մարզպետին. մեկին հետաքրքրում էր ինչ պաշտոն է մարզպետինը, նշանակովի, թե ընտրովի, Ռիչարդի տիկնոջը` Կատրին Հասըլին հետաքրքրեց արդյոք շատ է արտագաղթը Գյումրիում: - Անկեղծ ասած արտագաղթ ունենք, և այն պայմանավորված է մի քանի գործոններով, պատասխանեց մարզպետ Ցոլակյանը, նախ, որ մեր տարածաշրջանի ժողովուրդը, մինչև երկրաշարժն էլ գնում էր արտագնա աշխատանքի, մերոնք պրպտող, նորություն սիրող և ստեղծող ժողովուրդ են, այսօր արդեն այդ դրական գործոններին ավելացել է աշխատատեղի պակասը, որն էլ լուրջ խնդիր է դարձրել արտագնա աշխատանքի մեկնելը: Նոր աշխատատեղեր ստեղծվելու դեպքում, մեկ կամ երկու տարվա ընթացքում, տարածաշրջանում իրավիճակի փոփոխությունը խիստ շոշափելի կլինի, բայց ցավոք առայժմ դրանք թվով շատ քիչ են:  Խմբի լուսանկարչին հետաքրքրեց Գյումրի-Երևան մրցակցության հարցը: Դա եղել է, կա ու կլինի, դա նորմալ երևույթ է իր բնույթով, այն նախ առողջ մրցակցություն է, որը մշտապես  դրական արդյունք տալիս է: Հանդիպման ավարտին Ռիչարդ Հասսըլը Շիրակի մարզպետին նվիրեց իրենց համալսարանի մասին պատմող  նկարազարդ գիրքը, և հրաժեշտ տվեցին մարզպետին և տեղակալին` կրկին հանդիպելու ակնկալիքով:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-05 13:15:58