Նորություններ
Շիրակի մարզի յոթ ընտանիք դարձան ,,Լավագույն մարզական ընտանիք,,
13.09.2015
Սեպտեմբերի 06-12-ը Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում կայացան Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակի համար <<Լավագույն մարզական ընտանիք>> 2015 թվականի մրցույթի հանրապետական եզրափակիչ փուլի մրցումները: Միջոցառմանը լավագույնս հանդես եկավ Շիրակի մարզի հավաքական թիմը, որը ընդհանուր թիմային հաշվարկում գրավեց 2-րդ տեղը՝ իրենից առաջ թողնելով միայն քաղաքամայր Երևանի վարչական շրջաններով համալրված հավաքական թիմին:
Մրցույթի չորս տարիքային խմբերից երկուսում /2-րդ ու 3-րդ տարիքային խմբեր/ անգերազանցելի էին <<Գեղամյաններ>>/Ախուրյան/ և <<Ալեքսանյաններ>> /Գյումրի/ թիմ-ընտանիքները: Գյումրիի մեկ այլ թիմ-ընտանիք <<Խաչատրյաններ>>-ը՝ 2-րդ խմբում դարձան երրորդ մրցանակակիր:
Առանձին մրցաձևերում հաղթող և մրցանակակիր ճանաչվեցին Շիրակի մարզը ներկայացնող <<Գեղամյաններ>>, <<Ալեքսանյաններ>>, <<Խաչատրյաններ>>, <<Սողոյաններ>>, <<Ստեփանյաններ>>, <<Ջուհարյաններ>> և <<Ղազարյաններ>> թիմ-ընտանիքները:
Մրցույթի ընդհանուր թիմային հաշվարկում և առանձին տարիքային խմբերում համապատասխանաբար հաղթող և մրցանակակիր դարձած մարզերին ու թիմ ընտանիքներին պարգևատրեց Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը, իսկ առանձին մրցաձևերում հաղթած թիմ-ընտանիքներին՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը: