Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Համաձայն նախնական տվյալների Մարալիկի քաղաքապետը վերընտրվեց

14.09.2015

  

Սեպտեմբերի 13-ին Շիրակի մարզի թիվ 36 ընտրատարածքային` Մարալիկի համայնքի թիվ 36/1,2,3  ընտրատեղամասերում տեղի ունացավ համայնքի ղեկավարի ընտրություն: Մարալիկի քաղաքապետի տեղի համար առաջադրվել էին երկու թեկնածու, համայնքի գործող ղեկավար, ՀՀԿ անդամ, կուսակցությունից առաջադրված, 1977 թվականին ծնված Արտակ Գևորգյանը և ԲՀԿ անդամ, ինքնառաջադրված, 1973 թվականին  ծնված Արտակ Ավդալյանը: Քվեարկության օրն ընտրական տեղամասերում կազմված ընտրողների լրացուցիչ ցուցակների ընտրողների թիվը կազմել է 2:

 Ընտրողների հիմնական ցուցակների ընտրողների թիվը եղել է 5498 ընտրող:

 Ընտրողների ընդհանուր թիվը 5500:
 Գրանցված և քվեաթերթիկ ստացած քվեարկության մասնակիցների թիվը, ըստ ստորագրությունների 3147:
Անվավեր  քվեաթերթիկների թիվը – 70.

Համաձայն ընտրությունների նախնական արդյունքների առաջադրված թեկնածուները ստացել են հետևյալ կողմ ձայները`

Արտակ Արտուշի Ավդալյան – 1110 կողմ
Արտագ Սամվելի Գևորգյան – 1965 կողմ

Համաձայն տեղամասերի նախագահների և ընտրատարածքային ընտրական տեղամասի նախագահի տեղեկացումների, ընտրություններն անցել են նորմալ, առանց ավելորդ լարվածության, կոպիտ խախտումներ չեն արձանագրվել, եղել են բողոքներ անձնագրի և նույնականացման քարտի հետ կապված, ինչի հարցը միանշանակ լուծում է ստացել ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից ստացված համապատասխան ցուցումից հետո:

 

Նույն օրը Շիրակի մարզի Ողջիի և Լեռնագյուղի  համայնքներում տեղի ունացան համայնքի ավագանու անդամների ընտրություններ:

Թիվ 33 ընտրատարածքայի  Ողջի  համայնքի թիվ 33/1

 ընտրական տեղամասում ավագանու 5 անդամի համար մրցակցություն էր ծավալվել առաջադրված 7թեկնածուների միջև: Առաջադրված բոլոր 6 թեկնածուները ՀՀԿ անդամներ են, Ռուզաննա Սարգսյանն` անկուսակցական: Արդյունքում առաջադրված թեկնածուները ստացել են հետևյալ կողմ ձայները`

Հրաչ Դավթի Եղոյան - 1956թ – 23 կողմ
Ամալյա Շահենի Իգիթյան – 1954թ – 27

Հարություն Սարգսի  Խոշբեկյան – 1954թ - 24

Հակոբ Վիլհոմի Հակոբյան – 1961թ – 15

Կարապետ Մելիքի Մելքոնյան  – 1953թ – 38

Ռաֆիկ Վանոյի Շահմուրադյան – 1961թ - 11
Ռուզաննա Հովհաննեսի Սարգսյան – 1965թ - 24

Ընտրությանը` 415 ընտրելու իրավունք ունեցողներից  մասնակցել են 175 ընտրող, անվավեր քվեաթերթիկների թիվը`13:

Ըստ նախնական տվյալների առավել թվով շատ կողմ ձայն հավաքած թեկնածուները կդառնան ավագանու անդամներ:

Թիվ 33 ընտրատարածքայի`  27 բնակիչ ունեցող Լեռնագյուղի համայնքի թիվ 33/1ընտրական տեղամասում ավագանու 5 անդամի համար մրցակցություն էր ծավալվել առաջադրված 6 թեկնածուների միջև: Առաջադրված 4 թեկնածուները ՀՀԿ անդամ են, Նորիկ Մարտիրոսյանը և Կոմիտաս Առաքելյանն` անկուսակցականներ: Արդյունքում առաջադրված թեկնածուները ստացել են հետևյալ կողմ ձայները`

Ալբերտ Գերասիմի Առաքելյան - 1982թ –  3 կողմ
Կոմիտաս Գերասիմի Առաքելյան – 1972թ – 2
Լուսինե Ժիլբերտի Բարսեղյան – 1975թ - 4
Նորիկ Լուկաշենի Մարտիրոսյան – 1959թ – 1

Անդրանիկ Հրանտի Մինասյան  – 1991թ – 3

Հրանտ Ժորայի Մինասյան –  3

Ընտրությանը մասնակցել են  ընտրելու իրավունք ունեցող բոլոր 21 հոգին, անվավեր քվեաթերթիկների թիվը` 0:

Ըստ նախնական տվյալների առավել թվով շատ կողմ ձայն հավաքած թեկնածուները կդառնան ավագանու անդամներ:

Ավագանու ընտրությունները ևս անցել են նորմալ, առանց խախտումների և միջադեպերի:

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-21 14:56:22