Նորություններ
Ջրարբիացման համակարգի բացման արարողություն Գուսանագյուղում
15.09.2015
Սեպտեմբերի 15-ին Գուսանագյուղում տեղի ունեցավ «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի շրջանակում կառուցված ջրարբիացման համակարգի բացման արարողությունը: Միջոցառմանը Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի ուղեկցությամբ մասնակցում էին գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Համաշխարհային բանկի Երևանյան գրասենյակի տնօրեն Լորա Բեյլին, պաշտոնատար այլ անձինք: Գուսանագյուղը մարզի 18-րդ համայնքն է, որտեղ իրականացվում է Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագիրը: Մարզպետ Ֆ. Ցոլակյանը ողջունեց հյուրերին, ներկաներին, շնորհավերեց գյուղի բնակչությանն այս մեծ ներդրման համար, նշեց որ ամեն ինչ արվում է գյուղացու հոգսը թեթևացնելու նպատակով; Միևնույն ժամանակ գյուղի բնակիչներին հորդորեց հետևել ու պահպանել կատարված ներդրումները, խնայողաբար վերաբերվել ջրին` քանզի դրանք նպաստելու են գյուղում անասնապահության շահավետության բարձրացմանն ու գյուղատնըեսության զարգացմանը: Ջրարբիացման և գյուղատնտեսական տեխնիկայի ձեռքբերման համար իրականացվել է շուրջ հարյու երեսուն հազար հինգհարյուր դրամի ներդրում, որի շնորհիվ Գուսանագյուղում այսօր արդեն ջրարբիացվում է 921.54 հա արոտավայրեր, տեղադրվել են 2 հատ խմոցներ, համայնքում կա 8 միավոր գյուղատնտեսական տեխնիկա: Հյուրերը ներկա գտնվեցին նաև գյուղում տեղադրված խաչի բացման արարողությանը, որը նվիրված էր Մեծ Եղեռնի հարյուրամյակին: Միջոցառման հանդիսավոր մասն ապահովվեցին Մուրադ Մալխասյանը` իր անզուգական կատարումներով և Մարալիկի Արվեստի դպրոցի ,,Անի,, պարային խմբի սաների ելույթնեըը: