Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ջրարբիացման համակարգի բացման արարողություն Գուսանագյուղում

15.09.2015

Սեպտեմբերի 15-ին  Գուսանագյուղում տեղի ունեցավ  «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի շրջանակում կառուցված ջրարբիացման համակարգի բացման արարողությունը: Միջոցառմանը Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի ուղեկցությամբ մասնակցում էին գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Համաշխարհային բանկի Երևանյան գրասենյակի տնօրեն Լորա Բեյլին, պաշտոնատար այլ անձինք: Գուսանագյուղը մարզի 18-րդ համայնքն է, որտեղ իրականացվում է Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագիրը: Մարզպետ Ֆ. Ցոլակյանը ողջունեց հյուրերին,  ներկաներին,  շնորհավերեց գյուղի բնակչությանն այս մեծ ներդրման համար,  նշեց որ  ամեն ինչ արվում է գյուղացու հոգսը թեթևացնելու նպատակով; Միևնույն ժամանակ գյուղի բնակիչներին հորդորեց հետևել ու պահպանել կատարված ներդրումները, խնայողաբար վերաբերվել  ջրին` քանզի դրանք նպաստելու են գյուղում անասնապահության շահավետության բարձրացմանն ու գյուղատնըեսության զարգացմանը:   Ջրարբիացման և գյուղատնտեսական տեխնիկայի  ձեռքբերման համար իրականացվել է շուրջ  հարյու երեսուն հազար հինգհարյուր  դրամի ներդրում, որի շնորհիվ Գուսանագյուղում այսօր արդեն  ջրարբիացվում է 921.54 հա արոտավայրեր, տեղադրվել են 2 հատ խմոցներ,  համայնքում կա 8 միավոր գյուղատնտեսական տեխնիկա:  Հյուրերը ներկա գտնվեցին նաև գյուղում տեղադրված խաչի բացման արարողությանը, որը նվիրված էր  Մեծ Եղեռնի  հարյուրամյակին: Միջոցառման հանդիսավոր մասն ապահովվեցին  Մուրադ Մալխասյանը` իր անզուգական կատարումներով և Մարալիկի Արվեստի դպրոցի  ,,Անի,, պարային խմբի սաների  ելույթնեըը:  

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-04 15:43:21