Նորություններ
,,Բարեկամության խաղահրապարակ,, Մայիսյանի համայնքում
15.09.2015
Սեպտեմբերի 15-ին Մայիսյան համայնքում տեղի ունեցավ SPFA ֆրանսիական կազմակերպության կողմից կառուցված, Էմանուել Մանդոնի անունը կրող ,,Բարեկամության խաղահրապարակ,, -ի հանդիսավոր բացման արարողությունը, որին մասնակցում էին խաղահրապարակի հիմնադիր, Էմանուել Մանդոն, բարերար Ժակ Մաթոսյանը, ՀՀ Շիրակի փոխմարզպետ Հարություն Արշակյանը Մայիսյան համայնքի գյուղապետ Հակոբ Բաղդասարյանը ; ՀՀ Շիրակի մարզպետի անունից ելույթ ունեցավ փոխմարզպետ Հարություն Արշակյանը: Էմանուել Մանդոն` խորհրդարանական խորհրդատու-օգնական է, 1995-2014թթ.Սեն Շամոնի քաղաքային խորհրդի անդամ, ծնվել է Փարիզում` 1965թ. հունիսի 22-ին: Հանդիսանում է հայ ժողովրդի բարեկամ, նա իր առաքելությունն իրականացրել է 1988թ.-ից ի վեր` իր բարեկամ, բարերար Ժակ Մաթոսյանի հետ համատեղ, որոնց վերաբերյալ տեղյակ են Ֆրանսիայում: Խաղահրապարակի կառուցմանն իր ներդրումն է ունեցել նաև Մայիսյան համայնքը: Նորակառույց խաղահրապարակը կնպաստի ոչ միայն դպրոցականների ֆիզիկական պատրաստվածության բարելավմանը, , այլ նաև մանկահասակ երեխաների հանգստի կազմակերպմանը: