Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

,,Բարեկամության խաղահրապարակ,, Մայիսյանի համայնքում

15.09.2015

  Սեպտեմբերի 15-ին Մայիսյան համայնքում տեղի  ունեցավ  SPFA  ֆրանսիական կազմակերպության  կողմից կառուցված, Էմանուել Մանդոնի անունը կրող ,,Բարեկամության խաղահրապարակ,, -ի հանդիսավոր բացման արարողությունը, որին մասնակցում էին  խաղահրապարակի հիմնադիր, Էմանուել Մանդոն, բարերար Ժակ Մաթոսյանը, ՀՀ Շիրակի փոխմարզպետ Հարություն Արշակյանը Մայիսյան համայնքի գյուղապետ Հակոբ Բաղդասարյանը ; ՀՀ Շիրակի մարզպետի անունից ելույթ ունեցավ  փոխմարզպետ Հարություն Արշակյանը: Էմանուել Մանդոն`  խորհրդարանական խորհրդատու-օգնական է, 1995-2014թթ.Սեն Շամոնի քաղաքային խորհրդի անդամ, ծնվել է  Փարիզում` 1965թ. հունիսի 22-ին: Հանդիսանում է հայ ժողովրդի բարեկամ, նա իր առաքելությունն իրականացրել է 1988թ.-ից ի վեր`  իր բարեկամ, բարերար Ժակ Մաթոսյանի հետ համատեղ, որոնց վերաբերյալ տեղյակ են Ֆրանսիայում: Խաղահրապարակի կառուցմանն իր ներդրումն է ունեցել նաև Մայիսյան համայնքը: Նորակառույց խաղահրապարակը կնպաստի  ոչ միայն  դպրոցականների ֆիզիկական պատրաստվածության բարելավմանը, , այլ նաև մանկահասակ երեխաների  հանգստի կազմակերպմանը:  

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 17:54:58