Նորություններ
Թատրոնի 150 ամյակին ընդառաջ
16.09.2015
Սեպտեմբերի 16-ին թատրոնի 150-ամյա հոբելյանի շրջանակներում Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը հյուրընկալեց Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի ստեղծագործական խմբին` տնօրեն Գևորգ Խաչատրյանի և գլխավոր ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանի գլխավորությամբ, ովքեր մանրամասն ներկայացրեցին իրենց ծրագիրը: Հանդիպման ընթացքում մինչ մարզպետը կծանոթանար հոբելյանական միրոցառումների ծրագրին, արեց առաջարկություն հանդես գալ հումորային ներկայացումներով, քանի որ մեր մարզն ունի դրա համար պարարտ հող: Թատրոնի գլխավոր ռեժիսորը նշեց, որ փորձելու են 150-ամյա հոբելյանը դարձնել տոն ոչ միայն Գյումրու, այև ողջ հանրապետության համար: ,,Գամարջոբա մամա,, կոմերցիոն ներկայացմամբ, բացվելու է թաթերաշրջանը, որով և մեկնարկելու է 150-ամյակին նվիրված միջոցառումները: Լինելու է հոբելյանական երեկո` նվիրված թատրոնի վաստակաշատ դերասաններ Ռազմիկ Բադալյանին, Անահիտ Քոչարյանին, Սուսաննա Բաղդասարյանին: Նկարահանվում է ֆիլմ թատրոնի անցած ուղու մասին, ինչպես նաև տպագրվելու է 60-էջանոց գիրք: Հոկտեմբերի 11-ին ցուցադրվելու է Եղեռնի 100 – ամյակին նվիրված ,, Արշիլ Գորկի,, ներկայացումը, որի ռեժիսորը Հովհաննես Հովհաննիսյանն է: Վերջինիս մարզպետն արձագանքեց հետևյալ կերպ.,, Եղեռնի հետ կապված ես մի քիչ վերապահումներով եմ մոտենում, ես իմ անձնական կարծիքն եմ ասում` մեր ժողովուրդը շատ է ողբի վրա ուշադրություն դարձնում, միշտ ասում եմ զգույշ եղեք, առավել ուշադրություն դարձրեք ըմբոստությանը,,; Շիրակի մարզպետը նաև ավելացրեց, որ նպատակը չպետք է դառնա ինքնանպատակ, այլ պետք է ծառայի քաղաքին ու ժողավրդին : Հանդիպումն անցավ ջերմ անբռնազբոս միջավայրում: Մարզպետը խոստացավ ամեն կերպ աջակցել Աճեմյանցիներին, որպեսզի 150- ամյա հոբելյանը նշվի հավուր պատշաճի և դառնա տոն` բառիս լայն իմաստով: