Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Թատրոնի 150 ամյակին ընդառաջ

16.09.2015

 Սեպտեմբերի 16-ին թատրոնի 150-ամյա հոբելյանի շրջանակներում  Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը հյուրընկալեց Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի ստեղծագործական խմբին` տնօրեն Գևորգ Խաչատրյանի և գլխավոր ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանի գլխավորությամբ, ովքեր մանրամասն ներկայացրեցին իրենց ծրագիրը: Հանդիպման ընթացքում  մինչ մարզպետը կծանոթանար հոբելյանական միրոցառումների ծրագրին, արեց առաջարկություն հանդես գալ հումորային ներկայացումներով, քանի որ մեր մարզն ունի դրա համար պարարտ հող:  Թատրոնի գլխավոր ռեժիսորը նշեց, որ փորձելու են 150-ամյա հոբելյանը դարձնել տոն ոչ միայն Գյումրու, այև ողջ հանրապետության համար: ,,Գամարջոբա մամա,, կոմերցիոն ներկայացմամբ, բացվելու է թաթերաշրջանը, որով և մեկնարկելու է 150-ամյակին  նվիրված միջոցառումները:  Լինելու է հոբելյանական երեկո` նվիրված թատրոնի վաստակաշատ դերասաններ  Ռազմիկ  Բադալյանին, Անահիտ Քոչարյանին, Սուսաննա Բաղդասարյանին:  Նկարահանվում է ֆիլմ թատրոնի անցած ուղու մասին, ինչպես նաև  տպագրվելու է 60-էջանոց գիրք:  Հոկտեմբերի 11-ին ցուցադրվելու է Եղեռնի 100 – ամյակին նվիրված ,, Արշիլ Գորկի,, ներկայացումը, որի ռեժիսորը Հովհաննես Հովհաննիսյանն է: Վերջինիս մարզպետն արձագանքեց հետևյալ կերպ.,, Եղեռնի հետ կապված ես մի քիչ վերապահումներով եմ  մոտենում, ես իմ անձնական կարծիքն եմ ասում` մեր ժողովուրդը  շատ է ողբի վրա ուշադրություն դարձնում, միշտ ասում եմ զգույշ եղեք, առավել  ուշադրություն դարձրեք  ըմբոստությանը,,;  Շիրակի մարզպետը նաև ավելացրեց, որ նպատակը չպետք է դառնա ինքնանպատակ, այլ պետք է ծառայի քաղաքին ու ժողավրդին : Հանդիպումն անցավ ջերմ անբռնազբոս միջավայրում: Մարզպետը խոստացավ ամեն կերպ աջակցել Աճեմյանցիներին, որպեսզի  150- ամյա հոբելյանը նշվի հավուր պատշաճի և դառնա տոն`  բառիս լայն իմաստով:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-27 11:40:26