Նորություններ
Շիրակի մարզպետի տեղակալը պարգևատրվեց ,, ԵԿՄ 20-ամյակ,, մեդալով
17.09.2015
Սեպտեմբերի 16-ին Շիրակի փոխմարզպետ Ս. Պետրոսյանի մոտ ,,Պատանի երկրապահների կամավորասերժանտական,, դասընթացների կազմակերպման հարցերի վերաբերյալ կազմակերպվել էր քննարկում, ՊՆ-ի, ԵԿՄ-ի, ԿԳՆ-ի միջև ստորագրված հուշագրի համաձայն, որին մասնակցում էին մաարզային կառույցի նախագահ Յ. Ալեքսանյանը, փոխնախագահ Ա. Ոսկանյանը, մարզպետարանի աշխատակազմի Մշակույթի և սպորտի բաժնի պետ Վ. Վարդանյանը, ինչպես նաև մարզի դպրոցների զինղեկներ և պատանի երկրապահների ակումբների պատասխանատուներ; Շիրակի փոխմարզպետ Ս. Պետրոսյանը նշեց, որ հավաքի հիմնական նպատակն է դպրոցահասակ պատանիների մոտ մինչ դպրոցն ավարտելը ձևավորել սերը դեպի հայրենիքը, լինեն կոփված, մարմնով առողջ, և ցանկացած պահի պատրաստ` պաշտպանելու հայրենիքը: Մարզի մի շարք համայնքների պատանիներ այս տարի Սևանի ճամբարում մասնակցել են ուսումնավարժանքների, որտեղ նրանց փոխանցվել են հմտություններ` շարային, կրակային և ֆիզիկական ոլորտներում: Քննարկման մասնակիցների կողմից ներկայացվեցին առաջարկություններ` հետագայում հրամանատարասերժանտական դասընթացներն ավելի արդյունավետ և նպատակային դարձնելու համար: Ներկաները որոշեցին` նմանատիպ դասընթացներ կազմակերպել մազի այն դպրոցներում, որոնք հագեցած են ռազմական գործին համապատասխան պարագաներով, այդ թվում նաև հրաձգարանով: ՀՀ ԵԿՄ նախագահ, գեներալ լեյտենանտ Մ.Գրիգորյանի կողմից ԵԿՄ կամավորական միության ծրագրերի իրականացմանն աջակցելու համար փոխմարզպետ Ս. Պետրոսյանը և մարզպետարանի Մշակույթի և սպորտի բաժնի պետ Վ. Վարդանյանը պարգևատրվեցին ,, ԵԿՄ 20-ամյակ,, մեդալով, իսկ մարզի մի շարք զինղեկներ` ,, Հայաստանի երկրապահ,, հուշամեդալով: