Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետի տեղակալը պարգևատրվեց ,, ԵԿՄ 20-ամյակ,, մեդալով

17.09.2015

Սեպտեմբերի 16-ին  Շիրակի փոխմարզպետ Ս. Պետրոսյանի մոտ ,,Պատանի երկրապահների կամավորասերժանտական,,  դասընթացների կազմակերպման հարցերի  վերաբերյալ  կազմակերպվել էր քննարկում, ՊՆ-ի, ԵԿՄ-ի, ԿԳՆ-ի միջև ստորագրված հուշագրի համաձայն,  որին մասնակցում էին   մաարզային կառույցի նախագահ Յ. Ալեքսանյանը, փոխնախագահ Ա. Ոսկանյանը, մարզպետարանի աշխատակազմի Մշակույթի և սպորտի բաժնի պետ Վ. Վարդանյանը, ինչպես նաև մարզի դպրոցների զինղեկներ և պատանի երկրապահների ակումբների պատասխանատուներ; Շիրակի փոխմարզպետ Ս. Պետրոսյանը նշեց, որ հավաքի հիմնական նպատակն է դպրոցահասակ պատանիների մոտ մինչ դպրոցն ավարտելը ձևավորել  սերը դեպի հայրենիքը, լինեն կոփված, մարմնով առողջ,  և ցանկացած պահի պատրաստ` պաշտպանելու հայրենիքը: Մարզի  մի շարք համայնքների պատանիներ այս տարի Սևանի ճամբարում մասնակցել են  ուսումնավարժանքների, որտեղ նրանց փոխանցվել են հմտություններ` շարային,  կրակային և ֆիզիկական  ոլորտներում: Քննարկման մասնակիցների կողմից ներկայացվեցին առաջարկություններ` հետագայում հրամանատարասերժանտական դասընթացներն ավելի արդյունավետ և նպատակային դարձնելու համար: Ներկաները որոշեցին`  նմանատիպ դասընթացներ կազմակերպել մազի այն դպրոցներում, որոնք հագեցած են ռազմական գործին համապատասխան պարագաներով, այդ թվում նաև հրաձգարանով:  ՀՀ ԵԿՄ նախագահ, գեներալ լեյտենանտ Մ.Գրիգորյանի կողմից ԵԿՄ  կամավորական միության ծրագրերի իրականացմանն  աջակցելու համար  փոխմարզպետ Ս. Պետրոսյանը և մարզպետարանի Մշակույթի և  սպորտի բաժնի պետ Վ. Վարդանյանը  պարգևատրվեցին ,, ԵԿՄ  20-ամյակ,,  մեդալով, իսկ մարզի մի շարք զինղեկներ` ,, Հայաստանի երկրապահ,,  հուշամեդալով:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 23:10:59